Նոյեմբերի 15-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գաբրիելա Աբադոյին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով Գաբրիելա Աբադոյին Երևանում՝ նախարար Նալբանդյանը գոհունակություն է հայտնել Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի կողմից Հայաստանում ներկայացուցչության բացման կապակցությամբ:
Նախարարը նշել է, որ տարիներ շարունակ կազմակեպությունն իրագործել է միգրացիային վերաբերող բազմաթիվ ծրագրեր և նպաստել սահմանային կառավարման արդյունավետության բարձրացմանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ տիկին Աբադոն նշել է, որ Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնը հետաքրքրված է սերտացնելու Հայաստանի հետ հարաբերությունները, և այդ շահագրգռվածության վկայությունն է Երևանում գրասենյակի հիմնումը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Եվրոպական միության միջև շարժունակության բնագավառում համագործակցության, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի իրականացման ընթացքի և ապագայում վիզային ռեժիմի ազատականացման հնարավորության շուրջ։
Խոսելով Հայաստանի հետ հաստատված փոխգործակցության մասին Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալը արժևորել է ՀՀ շահագրգիռ կառույցների հետ հաստատված արյունավետ համագործակցությունը։ Նա հավելել է, որ փախստականների ընդունման և ինտեգրման հայաստանյան փորձը կարող է ուսանելի լինել այլ երկրների համար։
Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանն ու Գաբրիելա Աբադոն ստորագրել են Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի երևանյան գրասենյակի հիմնադրման մասին համաձայնագիրը:
21:53
21:09
19:06
15:49
15:23
15:09
10:24
10:09
09:48
09:36
09:03
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44