Ապրիլի 22-ին «Դինամո» մարզադահլիճում կայացել է ՆԳ նախարարություն-Գլխավոր Դատախազություն ֆուտզալի եզրափակիչ հանդիպումը, որին ներկա էին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՆԳ նախարարության և ոստիկանության ղեկավար կազմը։ Համառ պայքարի արդյունքում հաղթողի կոչումը նվաճեց ՆԳ նախարարության հավաքական թիմը՝ 5-3 հաշվով հաղթելով Գլխավոր դատախազության հավաքական թիմին։ Ֆուտզալի առաջնությունում 3-րդ մրցանակային տեղը գրավեց Քննչական կոմիտեի հավաքական թիմը։ Ավարտին տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն։ ՆԳ նախարարության հավաքական թիմին և մարզիչ, պաշտոնաթող գնդապետ Գագիկ Վարդանյանին մեդալներով ու դիպլոմներով պարգեւատրեց Արփինե Սարգսյանը։ Մրցանակային տեղեր զբաղեցրած հավաքական թիմերն ու անհատական խաղով աչքի ընկած մասնակիցները ևս արժանացան համապատասխան պարգևների։ Պարգևները հանձնեցին ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը և ոստիկանության պետի տեղակալ Հայկ Բաբայանը։ Հանդիսավոր միջոցառման ավարտին ելույթ ունեցավ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը’ շնորհավորելով բոլորին և ընդգծելով, որ հաղթեց ընկերությունն ու իրավապահ կառույցների մարզական ընկերության մշակույթ ձևավորելու պատրաստակամությունը։ Նշենք, որ Ոստիկանության օրվան նվիրված՝ «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ապրիլի 8-ին մեկնարկել էր իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնությունը, որին մասնակցում են Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի, Հակակոռուպցիոն կոմիտեի, Գլխավոր դատախազության, Արդարադատության նախարարության, Պետական վերահսկողական ծառայության և Պետական եկամուտների կոմիտեի հավաքական թիմերը։ Առաջնության նպատակն էր իրավապահ կառույցների միջև ձևավորել մարզական առողջ փոխհարաբերություններ։ Շնորհավորում ենք մեր գործընկերներին՝ ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ քննչական կոմիտեի հավաքական թիմերին՝ պատվավոր 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցնելու առթիվ և շնորհակալություն ենք հայտնում իրավապահ մյուս գործընկեր կառույցներին՝ ակտիվ մասնակցության համար:
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01