Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը ՌՊԼ-ի 29-րդ տուրի ԲԿՄԱ-ի հետ մոսկովյան դերբիից (2:2) հետո հայտարարություն է արել։ «Լավ վերաբերմունք ունեմ «Լոկոմոտիվի» նկատմամբ, շնորհակալ եմ գլխավոր մարզչին, բայց հիմա ես նույնիսկ ռոտացիոն խաղացող չեմ։ Պետք է սա ընդունել արժանապատվորեն։ Ես հասկանում եմ ամբողջ իրավիճակը։ Մրցաշրջանից հետո կհանդիպեմ ղեկավարության հետ ու կխնդրեմ ինձ բաց թողնել։ Ցավոք, չկարողացա այստեղ ոչինչ հաղթել։ Ակումբը ինձ ավելին տվեց, քան ես կարողացա վերադարձնել։ Ես ամեն ինչ անում եմ գիտակցված։ Անհնար է մի ամբողջ տարի լռել ու ձևացնել, թե ամեն ինչ նորմալ է։ Ցավում եմ։ Երբ պատրաստ ես ամեն ինչ անել ակումբի համար, նույնիսկ՝ կյանքդ զոհաբերել, ու արդյունքում քեզ անտեսում են։ Բայց սա կյանք է։ Դուք ուզում եք հարցնել Եվրոպա տեղափոխության նորությունների մասին. ես զվարճալի եմ համարում դրանք կարդալ, երբ չես խաղում։ Ի՞նչ «Վերոնա», ի՞նչ «Սևիլյա»։ Ես ինձ շատ վատ եմ զգում։ Ես ոչ մեկից վիրավորած չեմ, ուղղակի պետք է շարժվել առաջ»,- ասել է Թիկնիզյանը Championat-ին տված հարցազրույցում։ Մոսկվայի «Լոկոմոտիվի» տնօրենների խորհրդի նախագահ Յուրի Նագորնիխը մեկնաբանել է Նաիր Տիկնիզյանի ակումբում իր դիրքորոշման մասին հայտարարությունը։ «Մեզ համար դեռ ոչինչ չի ավարտվել», - Նագորնիխի խոսքերն է մեջբերում Championat-ը։ Հիշեցնենք՝ 26-ամյա պաշտպանը «Լոկոմոտիվում» է հանդես գալիս 2021 թվականից։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Նրա տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը գնահատում է 6 միլիոն եվրո։
17:44
17:22
16:58
16:33
16:09
15:04
14:55
13:19
13:02
12:24
12:21
12:04
11:44
11:35
11:04
10:50
10:42
10:24
10:08
09:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35