«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՊԵԿ նախկին նախագահ, տնային կալանքի տակ գտնվող Վարդան Հարությունյանը 300 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել վարչական վերահսկողությունն ու բացակայելու արգելքը։ Վարդան Հարությունյանը կալանավորվել էր 2025 թվականի օգոստոսի 8-ին, իսկ հոկտեմբերին կալանքը երկարաձգվել էր մեկ ամսով։ Նոյեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ նա բանտից տեղափոխվել է տուն և տնային կալանքի տակ է։ Արդյունքում տնային կալանքից ևս ազատվեց։ Վարդան Հարությունյանը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեջ, մինչդեռ մեղադրանքի հիմքում դրված հանգամանքներով քննություն արդեն իրականացվել է դեռևս յոթ տարի առաջ և հերքվել։ Մասնավորապես, քրեական գործը վերաբերում է «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությանը, սակայն այս ընկերության հետ առնչության վերաբերյալ քրեական գործով 2018 թվականին քննություն է իրականացվել, և վարույթը կարճվել էր։ Վարդան Հարությունյանի պաշտպանական խումբը հայտարարել էր, որ կալանքի ակնհայտ անհամաչափ և ոչ իրավաչափ կիրառման վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին հասցեագրված գանգատն արդեն իսկ մշակվել է և օրերս մուտքագրվելու է Եվրոպական դատարան։ Իսկ իրականում այս ամենը սարքվել է, քանի որ նա Սամվել Կարապետյանի ընկերն է, և քաղաքականապես դա արդեն վտանգավոր է»։ Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44