Գործադիրն ընդունել է «ՀՀ Կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս․ Ա․»-ի միջև ստորագրված կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացմանը հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետին լիազորություն վերապահելու մասին» որոշում: Ըստ հիմնավորման՝ որոշման նպատակն է ընդլայնել ՀՀ միջազգային օդանավակայանների թողունակությունը, բարելավել ենթակառուցվածքները, բարձրացնել սպասարկման որակը, ինչպես նաև ստեղծել պայմաններ՝ տեղական չվերթեր սպասարկող օդանավակայանը (Կապանի «Սյունիք» օդանավակայան) միջազգային օդանավակայան դարձնելու համար։ Որոշմամբ՝ Կոնցեսիոն պայմանագրի երաշխավորված IRR-ի և վնասների հատուցման բանաձևերը ուժը կորցրած են ճանաչվում, պայմանագրի «անորոշ ժամկետով երկարաձգման իրավունքի» կետը ուժը կորցրած է ճանաչվում: Արձանագրվում է, որ կողմերը՝ ՀՀ Կառավարությունն ու Կոնցեսիոները, միմյանց նկատմամբ երկարաձգման գործարքի կնքման օրվա դրությամբ ֆինանսական պարտավորություններ չունեն: Վերացվում են Կապանի «Սյունիք» օդանավակայանի վրա Կոնցեսիոն պայմանագրի սահմանափակումները, պայմանագրի ժամկետը երկարաձգվում է մինչև 2067 թվականի դեկտեմբերի 31-ը: Կոնցեսիոները պարտավորվում է իրականացնել շուրջ 425 մլն ԱՄՆ դոլարի չափով կապիտալ ներդրումներ: Մաստեր-պլանը և ներդրումային ծրագիրը կհամաձայնեցվի Կառավարության հետ, որոնք կներառեն նաև 2023 թվականից իրականացված ներդրումները:
Գործող սակագների փոփոխությունները կիրականացվեն ամենամյա սկզբունքով միայն ճշգրտման եղանակով՝ ելնելով ԱՄՆ սպառողական գների ինդեքսների, Եվրոպական երկրներում միջին գնաճի և ՀՀ սպառողական գների ինդեքսների միջինի ցուցանիշներից: Սահմանվում է կանոն այն մասին, որ եթե կոնցեսիայի ժամկետի ընթացքում որևէ պահի ոչ Կոնցեսիոների մեղքով ուղևորահոսքը 2 տարի անընդմեջ նվազում է՝ ամեն տարի կազմելով 4.000.000 ուղևորից պակաս, ապա Կառավարությունը պետք է Կոնցեսիոների կրած վնասի համար վերջինիս փոխհատուցի սակագների ճշգրտման եղանակով, բայց ոչ ավելի քան 3 տարի ժամկետով: Որոշմամբ կարգավորվում են նաև Կոնցեսիոների կողմից 425 մլն ԱՄՆ դոլարից ավելի ներդրումներ իրականացնելու դեպքում Կառավարության կողմից կոնցեսիոն պայմանագիրը երկարաձգելու կամ սակագնային փոփոխություններ իրականացնելու հետ կապված, կոնցեսիոն պայմանագրի դադարեցման հետ կապված փոխհատուցման վճարները հաշվելու, Մաստեր-պլանով սահմանված պարտավորությունները չկատարելու դեպքում կատարման մեխանիզմներ կիրառելու և այլ հարաբերություններ։ Որոշմամբ առաջարկվում է նաև որպես Կառավարության ներկայացուցիչ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին 1 ամսյա ժամկետում ստորագրել ՀՀ Կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս․ Ա․»-ի միջև ստորագրված կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացումը։ Արդյունքում ակնկալվում է ՀՀ-ում օդանավակայանային ենթակառուցվածքների զարգացում, մատուցվող ծառայությունների բարելավում, ինչը կխթանի ուղևորությունների և ուղևորափոխադրումների նոր ուղղությունների քանակի աճին: Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը, Մաստեր-պլանը նախատեսվում է ներկայացնել մինչև հունվարի 31-ը: Ըստ փոխնախարարի՝ նախատեսված ներդրումը պետք է իրականացվի մինչև 2033 թ.-ը: Արմեն Սիմոնյանը նշել է նաև, որ 2025 թ. բավականին մեծ ուղևորահոսք է գրանցվել միջազգային օդանավակայաններում՝ կազմելով 5 մլն 754 հազար մարդ, որը 7,5 տոկոսով ավելին է 2024 թ. ցուցանիշից: Փոխնախարարն ընդգծել է, որ ըստ այդմ՝ իսկապես առկա է ենթակառուցվածքն ընդլայնելու և սահմանված չափանիշներով ծառայություններ մատուցելու անհրաժեշտություն: Անդրադառնալով որոշմանը՝ Մհեր Գրիգորյանը նշել է, որ եթե լրացումը ստորագրվի, այդ օրվանից սկսած՝ Կապանի օդանավակայանը կարող է շահագործվել որպես միջազգային օդանավակայան. «Այսինքն՝ ունենալու ենք երկրորդ միջազգային օդանավակայանը Հայաստանում»:
17:02
16:37
16:19
16:09
15:49
15:28
15:05
13:48
13:29
13:12
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01