Փաստ» թերթը գրում է.
«Գրեթե բոլոր ընտրություններից առաջ, այս անգամ՝ ևս, ակտիվանում են խոսակցությունները «բոլորին դեմ եմ» թեզի շուրջ: Ընդ որում, նշենք, որ խոսքը համանուն նախաձեռնության (կուսակցության) մասին չէ, որը գուցե և խորքում լավ նպատակներ ունի: Խոսքը բուն մտայնության, հասարակության շրջանում «բոլորին դեմ»-ի մտածելակերպի ակտիվ տարածման մասին է: Սակայն բանն այն է, որ այդպիսի մոտեցումն ինքնին նշանակում է... թելել Նիկոլ Փաշինյանի իշխանապահության կծիկը: Սա արձանագրում են նաև բազմաթիվ փորձագետներ: Չենք ասում, թե անպայման նպատակը դա է: Բայց, կամա թե ակամա, դա ձեռնտու է բացառապես գործող իշխանությանը: Ինչո՞ւ: Առաջինը՝ այն պատճառով, որ բոլորին մերժելու գաղափարը ենթադրում է նպաստել քվեարկությանը ընտրողների պասիվ մասնակցությանը: Իսկ դա, միարժեքորեն, ձեռնտու է իշխանություններին, որովհետև որքան քիչ մասնակցեն ընտրողները, այնքան լավ՝ իշխանության համար: Պասիվ կամ ցածր մասնակցության պարագայում իշխանության կողմից վարչական ռեսուրսով «բերման ենթարկվողների» քանակը դառնում է վճռորոշ: Մինչդեռ առաջիկա ընտրությունների հետ կապված առանցքային խնդիրներից մեկը պասիվների ակտիվացումն ու մոտիվացնելն է, քվեարկությանը մեր հայրենակիցների հնարավորինս ակտիվ ու բարձր մասնակցության հասնելը: Երկրորդը՝ ի՞նչ ասել է «բոլորին դեմ»: Հիմա սա է մեր եղած քաղաքական դաշտում առկա ներկապնակը: Է՛հ, այդ փռվածքի մեջ եթե չեք գտնում ձեր սրտով ուժ, ապա գտեք համախոհների և ձևավորեք ձերը: «Դրսից» չեն գալու և «փրկեն» մեզ: Եվ հետո, մեղմ ասած՝ տարօրինակ է «բոլորին դեմ» լինել մի իրավիճակում, երբ դեռ նույնիսկ հստակեցված չէ, թե այդ «բոլորի» շարքում կոնկրետ ովքեր են, ինչ ուժեր, քանիսն են և այլն: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44