ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ի՞նչ ուժեր են ամերիկացիներն ուղարկել Մերձավոր Արևելք։ Իրանի հետ կրկին թեժացող հակամարտությամբ պայմանավորված՝ ԱՄՆ-ն զգալի ուժեր է տեղակայում Մերձավոր Արևելքում։ CENTCOM-ը (կենտրոնական հրամանատարությունը) հաղորդում է, որ ժամանել են (կամ մինչ վաղը կժամանեն). Ծովային արձակման «Տոմահավկ» թևավոր հրթիռակիրներ (Էսմինեցներ) Mitcher-ը, McFaul-ը, Oscar Oustin-ը, Roosevelt-ը, Bulkley-ը, Paul Ignatius-ը, South Dakota-ն և Georgia-ն (հարվածային): Ճանապարհին են 358 հատ Tomahawk տիպի հրթիռներ և Lincoln ավիակիր հարվածային խումբը՝ ընդհանուր առմամբ 454 հրթիռներով: Abraham Lincoln ավիակիր հարվածային խումբն իր՝ Mitcher, McFaul, Oscar Austin, Roosevelt, Bulkley, Paul Ignatius, South Dakota և Georgia կործանիչներով: Ավիակիր նավատորմի ապահովման (աջակցման) խումբն՝ իր «Ֆրենկ Այ. Փիթերսեն», «Սփրուանս», «Մայքլ Մերֆի» պաշտպանիչ նավերով, ինչպես նաև թվով 9 կործանիչ ավիացիոն էսկադրիլիաներով: Դեպի Իրանի հարակից ջրեր են շտապում և բացազատվում նաև տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի Mount Whitney, Lewis B. Puller, Canberra, Santa Barbara ականակիր ռազմանավերը: Նրանց են միացել Carl Brashear, Henry J. Kaiser, Bruce S. Heezen և Marie Tharp մատակարարման-ապահովման նավերը: Մերձավորարևելյան արշավախմբի մեջ ընդգրկված են ԱՄՆ ռազմաօդային ուժերի՝ տարածաշրջանում տեղակայված F-35-ի 2 հատ էսկադրիլիա, F-15E -ի 3 հատ էսկադրիլիա, F-16-ի 1 հատ էսկադրիլիա և A-10-ի 1 հատ էսկադրիլիա: Հետախուզական, աջակցության և լոգիստիկ ինքնաթիռներից ԱՄՆ ուժերի կազմում են P-8A Poseidon պարեկային ինքնաթիռները, C-17A Globemaster և KC-130J տիպի ռազմա-տրանսպորտային ինքնաթիռները, KC-135 Stratotanker և KC-46A Pegasus ռազմավարական տանկերները, ինչպեսնաև MQ-4C Triton տիպի երկարատև թռչող ԱԹՍ-ները: ԱՄՆ ափամերձ պահպանության «Չարլզ Մալթրոփ» (WPC-1141), «Ռոբերտ Գոլդման» (WPC-1142), «Գլեն Հարիս» (WPC-1143), «Էմլեն Թանել» (WPC-1144), «Ջոն Շոյերման» (WPC-1146) և «Քլարենս Սաթֆին կրտսեր» (WPC-1147) պարեկային նավերը: Թեկուզև նախագահ Թրամփը հայտարարել էր, որ հույս ունի խուսափել Իրանի դեմ ուժի կիրառումից, այնուամենայնիվ պետք է ամեն ինչով (այդ թվում՝ հատկապես փախստականների հարցերով) պատրաստ լինել մեր շուրջը հասունացող ռազմական գործողություններին: Այն կարող է սկսվել ցանկացած պահի: Հ.Գ. ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հրամանատար Բրեդ Կուպերն այսօր ժամանում է Թել Ավիվ՝ ՑԱՀԱԼ-ի հրամանատարության հետ քննարկելու անվտանգային և համագործակցության հարցերը: Իսկ ֆրանսիական Air France-ը և նիդեռլանդական KLM-ն առաջիկա օրերի համար չեղարկում են դեպի Թել Ավիվ իրենց չվերթերը»:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01