Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումը չի ենթադրում վերակողմնորոշում դեպի հակառուսական դաշինքների չափանիշները։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մեջբերում է գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի խոսքերը՝ ի պատասխան լրատվամիջոցների հարցերին։ «Ելնում ենք այն կանխավարկածից, որ արտաքին կապերի դիվերսիֆիկացմանն ուղղված հայկական ղեկավարության գիծը չի ենթադրում համագործակցության դադարեցում ավանդական դաշնակիցների հետ և վերակողմնորոշում դեպի այնպիսի միավորումների ու դաշինքներիի չափանիշներ, որոնք ցանկանում են մեր երկրին «ռազմավարական պարտություն» հասցնել», — նշել է Լավրովը: Նրա խոսքով՝ Մոսկվան հայ գործընկերներին բացահայտ ներկայացնում է ԵՄ-ի հետ մերձեցման վերաբերյալ իր գնահատականները: Ռուսաստանում համոզված են, որ Հարավային Կովկասի երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, հասկանում են, որ Բրյուսելի և Վաշինգտոնի իբր բարի մտադրությունների հետևում թաքնված է սառը հաշվարկ: Նրանց համար այս տարածաշրջանը, որի հետ Ռուսաստանը պատմականորեն և անխզելիորեն կապված է, ոչ այլ ինչ է, քան պոտենցիալ «ցավոտ կետ», որի վրա սեղմելով՝ կարելի է փորձել վնաս հասցնել Մոսկվային: Իր հերթին, ըստ Լավրովի, Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ հիմնված են ամուր պայմանագրաիրաիրավական բազայի վրա, որն ամրագրում է դրանց դաշնակցային կարգավիճակը:
Մոսկվան բազմիցս, տարբեր մակարդակներով, ընդգծել է, որ ելնում է երկկողմ կապերի հենց այդպիսի բնույթից։ Ժողովուրդներին միավորում են դարավոր բարեկամությունը, ընդհանուր պատմությունը, քաղաքակրթական և աշխարհայացքային մտերմությունը: «Մենք արդյունավետ համագործակցում ենք եվրասիական տարածքում ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում: ԵԱՏՄ-ին անդամակցությունը հանրապետությանը բերում է իրական, շոշափելի օգուտներ: Միության գլխավոր առավելություններից մեկը հարցերի լուծումն է՝ հիմնված փոխադարձ հարգանքի և անդամ երկրների շահերի հաշվառման սկզբունքի վրա, որը ենթակա չէ քաղաքական կոնյունկտուրային», — նշել է նախարարը: Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ իր բոլոր իրավունքներով և պարտականություններով: Մոսկվան կողմ է, որպեսզի Երևանը լիարժեքորեն մասնակցի Կազմակերպության աշխատանքներին, քանի որ այն երկրի անվտանգության անբաժանելի տարրն է: Բացի այդ, ինչպես նշել է Լավրովը, Ռուսաստանը գործնականում հաստատում է իր դերը՝ որպես Հայաստանի առանցքային և հուսալի առևտրատնտեսական ու ներդրումային գործընկեր, ինչպես նաև պարենային և էներգետիկ անվտանգության երաշխավոր։ «Մեր երկրին բաժին է ընկնում Հայաստանի արտաքին առևտրի շուրջ 35%-ը:
Ռուսական բիզնեսը երկրի սոցիալ-տնտեսական բարեկեցության կարևորագույն տարրերից մեկն է։ Կան նախադրյալներ համագործակցության ընդլայնման համար, օրինակ՝ խաղաղ ատոմի և լոգիստիկայի ոլորտներում։ Իրականացվում են բազմաթիվ համատեղ կրթական և մշակութային նախաձեռնություններ։ Ռուսական ռազմաբազան և մեր սահմանապահները հանդես են գալիս որպես Հայաստանի և ողջ Հարավային Կովկասի անվտանգության առանցքային տարրեր», — նշել է Լավրովը։
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
10:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47