Հունվարի 26-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը ժամը 16։10-ի սահմաններում Վարդաշեն-Մուշավան ավտոճանապարհին մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել ծեծկռտուք, որի ժամանակ հնչել են կրակոցներ, ինչպես նաև տեղեկություն է ստացվել, որ դեպքի վայրում է եղել նաև «Toyota» մակնիշի ավտոմեքենա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բաժին են հրավիրել Կոտայքի մարզի բնակիչներ 24-ամյա Արարատ Յ․-ին իր կողմից վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով և ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Աղվան Թ․-ին։ Պարզվել է, որ հունվարի 26-ին ժամը 16։10-ի սահմաններում Գուրգեն Մահարու փողոցում տեղի է ունեցել ծեծկռտուք, Աղվան Թ․-ի, Արարատ Յ․-ի և անհայտ անձանց միջև, որի ժամանակ անհայտ անձն իր մոտ գտնվող դեռևս տեսակը չպարզված ատրճանակից մի քանի կրակոցներ է արձակել Աղվան Թ․-ի և Արարատ Յ․-ի ուղղությամբ, պարզվել է նաև, որ նշված վիճաբանության ժամանակ վերջիններիս պատճառվել է մարմնական վնասվածք, որից հետո նրանք նշված ավտոմեքենայով հեռացել են։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Աղվան Թ․-ն և Արարատ Յ․-ն ձերբակալվել են, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Էրեբունու բաժնի հատուկ պահպանվող տարածք։
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44