ՀՀ գյուղատնտեսությաննախարար ԻգնատիԱռաքելյանն այսօր հրավիրել էր խորհրդակցություն, որին մասնակցում էին գյուղատնտեսության ոլորտում հաջողված բիզնես ծրագրեր իրականացրած գործարարներ, լոգիստիկայի, մարքետինգի, արտահանման ոլորտի ներկայացուցիչներ:
«Այսօր մենք մշակում ենք ոլորտի զարգացման երկարաժամկետ ռազմավարական ծրագիր և կարիք ունենք հանդիպելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ` լսելու առաջարկներ ոլորտի արդյունավետ զարգացման և այս հարցում պետության դերակատարության ակնկալիքների վերաբերյալ», - նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
Հանդիպման մասնակիցները մատնանշել են այն խնդիրները, որոնք այսօր խոչընդոտում են ոլորտում արդյունավետ գործունեության ծավալմանը, ինչպես նաև առաջարկներ ներկայացրել ոլորտի բարելավման ուղղությամբ:
Անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսական, այդ թվում` ոչ ավանդական մշակաբույսերի (արտիճուկի, ոսպի, ոլոռի, հնդկացորենի, սագախոտի և այլն) արտադրության, տեղական թարմ պտուղ-բանջարեղենի և չրերի արտահանման, տեղական գյուղմթերքի իրացման համար նոր շուկաների բացահայտման ու արտասահմանյան շուկայում հայկական արտադրանքի մրցունակության բարձրացման հարցերին:
Հանդիպման մասնակիցներն ընդգծել են նաև օրգանական գյուղատնտեսության զարգացման և որպես կարևոր բաղադրիչ` օրգանական պարարտանյութերի արտադրության կարևորությունը, որն ունի արտահանման մեծ ներուժ:
Քննարկվել են նաև լոգիստիկայի ու մարքեթինգի իրականացմանը, ինչպես նաև հայկական արտադրանքի բրենդավորմանը վերաբերող հարցեր:
Նախարարը առաջարկել է մասնակիցներին նախարարության աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետի հետ համագործակցությամբ կազմել համապատասխան ծրագրեր` ներառելով բոլոր բարձրացված առաջարկները և ներկայացնել ՀՀ գյուղատնտեսության նախարարություն` միջազգային կազմակերպությունների միջոցով ներդրումներ ներգրավելու նպատակով:
Իգնատի Առաքելյանը շեշտել է, որ միշտ բաց է և պատրաստակամ քննարկել բոլոր խնդիրներն ու առաջարկները:
21:53
21:09
19:06
15:49
15:23
15:09
10:24
10:09
09:48
09:36
09:03
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44