Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Մեգերյան կարպետ» ընկերություն նախագահ Րաֆֆի Մեգերյանի հրավերով այսօր այցելել է ձեռագործ գորգերի գործարան: Ընկերության նախագահի և գործարանի արտադրության ու մարկետինգի գծով գլխավոր տնօրեններ Լեոնիդ Անդրիասյանի և Կարեն Այվազյանի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է ձեռագործ գորգերի արտադրամասում և հետևել գորգերի ստեղծման ընթացքին:
Տարոն Մարգարյանին ներկայացնելով ընկերության գործունեությունն ու ավանդական հայկական ձեռագործ գորգերի արտադրության այստեղ կիրառվող տեխնոլոգիաները և հմտությունները՝ գործարանի արտադրության գծով գլխավոր տնօրեն Լեոնիդ Անդրիասյանը նշել է, որ ամբողջությամբ պահպանվում են հայկական գորգերի ավանդական ոճերն ու դիզայնը: Նաև նշվել է, որ ընկերության գորգերն առանձնանում են իրենց բնական գունային հարստությամբ, ինչը հաջողվել է շնորհիվ բրդյա թելերի ներկման բնական մեթոդների ներդրման՝ ընդգծվելով, որ տվյալ ներկերն էլ ստացվում են Հայկական լեռնաշխարհի ծաղիկներից, արմատներից ու բույսերից, ինչպես հազարամյակներ առաջ:
Շրջայցի ընթացքում քաղաքապետը եղել է նաև ընկերության ընդարձակ թանգարան-ցուցասրահում, որտեղ ներկայացված են ինչպես հին հայկական գորգեր, այնպես էլ «Մեգերյան կարպետ»-ի արտադրած արդեն ժամանակակից գորգերը:
Նշվել է, որ գործարանն ու թանգարան-ցուցասրահը ներառված են հայաստանյան զբոսաշրջային ընկերությունների տուր-փաթեթներում և մեծ հետաքրքրություն են վայելում Երևան այցելող սբոսաշրջիկների շրջանում:
Շնորհակալություն հայտնելով հրավերի և ընկերության գործունեությունը ներկայացնելու համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, կարևորելով հայկական գորգագործության ավանդույթների պահպանումն ու դրանց շարունակականության ապահովումը, վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում միշտ պատրաստ է աջակցելու ընկերությանը:
Բացի այդ, քաղաքապետը նաև վստահեցրել է, որ քաղաքային իշխանությունները միշտ բաց և պատրաստակամ են ներդրողների հետ համագործակցելու և քննարկելու բոլոր այն ծրագրերը, որոնք ուղղված են ի բարօրություն Երևանի և մայրաքաղաքի բնակիչների:
















21:53
21:09
19:06
15:49
15:23
15:09
10:24
10:09
09:48
09:36
09:03
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44