ՀՀ ձկնաբուծության և հիդրոէկոլոգիայի ինստիտուտի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը դրական է համարում դեկտեմբերի 1-25-ը ձկան որսը Սևանա լճում արգելելու վերաբերյալ Բնապահպանության նախարարի որոշումը: Նրա խոսքով՝ ամենակարևորը արգելքը պահպանելու հարցն է:
«Ես դեկտեմբերի 2-ին տեսել եմ, որ ձուկն ազատ վաճառվում է խանութներում, եթե ամսի 1-ից դրված է այդ արգելքը, ինչպե՞ս են վաճառում, այսինքն՝ նորից որոշումը մնում է միայն թղթի վրա և կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվել»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Բարդուխ Գաբրիելյանը վերահսկողության և նախարարի որոշումները կատարելու խնդիր է տեսնում: Նա օրինակ բերեց, որ թեև Կարճաղբյուրում նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ձկնաբուծարան է կառուցվում, որը զբաղվելու է իշխանի վերարտադրությամբ, ինչը մեծ առաջընթաց է, սակայն եթե որսագողության դեմ պայքարը զուգահեռաբար չուժեղացվի, դա կդառնա ոչ արդյունավետ:
«Մի կողմից ձկնաբուծությունը զարգացնում ենք, մյուս կողմից՝ վերահսկողությունը որսագողության նկատմամբ էլի մնում է անբավարար»,- ասաց նա:
Բարդուխ Գաբրիելյանը բավարար չի համարում այն պատճառաբանությունը թե ձկնորսությունը տեղի բնակչության ապրելու միջոցն է։ Նրա խոսքով՝ տարվա ընթացքում 1 ամիս չորսալու դեպքում բնակչությունն ավելի շատ հնարավորություններ կունենա:
ՀՀ ձկնաբուծության և հիդրոէկոլոգիայի ինստիտուտի տնօրենի կարծիքով՝ վերահսկողության թուլությունը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով է պայմանավորված: «Սուբյեկտիվն այն է, որ որոշ պատասխանատուներ իրենք իրենց պարտականությունները չեն կատարում, իսկ օբյեկտիվ պատճառն այն է, որ մեր սոցիալտնտեսական ընդհանուր վիճակը դժվարացնում է այդ արգելքի իրականացումը»,-ասաց նա:
Վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի և առկա խնդիրների նկատմամբ ուշադրության վերաբերյալ Բարդուխ Գաբրիելյանը նշեց. «Լավ է, որ վարչապետն ուշադրություն է դարձնում ոլորտին, սակայն անհրաժեշտ է մասնագետների կարծիքը լսել»:
09:37
09:23
18:40
18:33
17:45
17:34
17:17
15:14
14:58
14:50
14:45
14:28
14:13
13:55
13:17
13:04
13:00
12:44
12:19
12:04
15:19 19.04.26
16:05 19.04.26
15:03 19.04.26
15:43 19.04.26
16:24 19.04.26
18:32 19.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44