Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 4-ին շարունակում է փակ մնալ տրանսպորտային բոլոր միջոցների համար: Պատճառը առատ տեղումների հետևանքով առաջացած ձնահոսքն է։
Վրաստանի Հանրապետության ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հայտնում են, որ ձնահոսքի հետևանքները վերացնելու նպատակով Վրաստանի համապատասխան կառույցներն աշխատում են արտակարգ ռեժիմով։ Կատարվում է մեծածավալ աշխատանք՝ ճանապարհը րոպե առաջ բացելու համար։
Նշենք, որ ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեկտեմբերի 4-ին, ժամը 10.03-ին կապ է հաստատվել Վրաստանի հանրապետության ՃՇՇ ՕՀ-ի հետ, ով հաղորդեց, որ Լարսի ճանապարհը փակ է, առկա է ձնահյուսի վտանգ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ հավելեով.
«Ժամը 10.07-ին կապ է հաստատվել Վրաստանի հանրապետության՝ Լարսի անցակետում հերթապահություն իրականացնող ոստիկանության աշխատակցի հետ, ով տեղեկացրեց որ Կազբեկի շրջանում կան 20 մարդատար և 65 բեռնատար ավտոմեքենաներ:
Ժամը 10.11-ին կապ է հաստատվել Հվ. Օսեթիայի ՃԿԿ ՕՀ կապիտանի հետ, ով տեղեկացրեց, որ անցակետում կուտակվել են 397 տրանսպորտային միջոց (883 քաղաքացի), այդ թվում՝ 139 մարդատար ավտոմեքենա, 33 միկրոավտոբուս, 2 ավտոբուս, 223 բեռնատար:
Անցակետի մոտակայքում տեղադրված են և գործում են երկու ժամանակավոր կացարաններ և 1 կունգ տիպի ավտոմեքենա»:
21:53
21:09
19:06
15:49
15:23
15:09
10:24
10:09
09:48
09:36
09:03
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44