ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՆ ՄԶԳ (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը:
Ողջունելով հյուրերին` նախարար Առաքելյանը բարձր է գնահատել ԱՄՆ կառավարության ներդրած ջանքերը և տարբեր ծրագրերի ներքո ցուցաբերվող օժանդակությունը` ուղղված մեր երկրի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը:
Իր հերթին դեսպան Միլսը նշել է, որ ԱՄՆ կառավարությունը բարձր է գնահատում գյուղատնտեսության նախարարության հետ ունեցած երկարամյա գործընկերությունը, որի հիմքում Հայաստանի տնտեսական դրության բարելավման ու գյուղական բնակավայրերի ու խոցելի խմբերի բնակիչների համար երաշխիքների ապահովման ընդհանուր նպատակն է:
«Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի խթանմանն ուղղված մեր համատեղ ջանքերը կարևոր են երկուստեք. մենք գիտակցում ենք, որ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում կա ներուժ և պատրաստ ենք առաջիկա տարիներին մեր ներդրումն ունենալ առավել ներառական ու ինքնաբավ տնտեսական զարգացման հարցում: Ես իրապես ակնկալում եմ շարունակել մեր սերտ համագործակցությունը»,-հավելել է Ռիչարդ Միլսը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են գյուղատնտեսության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերի ընթացքը:
Պարոն Միլսը մասնավորապես առանձնացրել է ԱՄՆ գյուղդեպարտամենտի օժանդակությամբ Հայաստանում գյուղատնտեսական համատարած հաշվառման իրականացումը, որի արդյունքների հրապարակումը տեղի կունենա առաջիկայում: Այս համատեքստում կողմերը կարևորել են հանրային լայնածավալ իրազեկում կազմակերպելու հարցը:
Կողմերն անդրադարձել են նաև գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության բարձր որակի ապահովման խնդրին` կարևորելով «Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի» գործունեությունը, քննարկել դրա հետագա ֆինանսավորման հնարավորությունները:
Հանդիպման շրջանակում ՀՀ գյուղատնտեսության նախարարը և ԱՄՆ դեսպանը նաև մտքեր են փոխանակել ոլորտում ապահովագրության ներդրման, ջրի խնայողատար համակարգերի կիրառման և երկուստեք հետաքրքություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
21:53
21:09
19:06
15:49
15:23
15:09
10:24
10:09
09:48
09:36
09:03
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44