Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 5-ին, ԱՄՆ իր աշխատանքային այցի շրջանակներում, Վաշինգտոնում հանդիպել է հայկական երկու կազմակերպությունների ղեկավարությանը և մասնակցել ՀՀ դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը:
Հանդիպելով Ամերիկայի հայկական համագումարի և Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավարներին՝ վարչապետը նրանց հետ քննարկել է համահայկական նշանակության և Արցախին վերաբերող հարցերում համագործակցության խորացման հեռանկարները: Ա. Հարությունյանը կարևորել է երկու կազմակերպությունների դերակատարումը Արցախի վերաբերյալ ԱՄՆ պետական մարմինների որոշումների կայացման և իրազեկվածության բարձրացման գործում: Կողմերը շեշտադրել են ԱՄՆ-ում հայկական շահերը ներկայացնելու և Արցախին համակողմանի աջակցություն ցուցաբերելու հարցում համակարգված աշխատանքների կազմակերպման անհրաժեշտությունը:
Վարչապետն այնուհետև մասնակցել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը, որին մասնակցում էին նաև հոգևոր դասի, հայկական համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև օտարերկրյա հյուրեր: ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը ողջունել է Արայիկ Հարությունյանին՝ կարևորելով նրա այցը Սփյուռքում և ԱՄՆ պետական շրջանակներում Արցախի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման գործում: Վարչապետն իր ելույթում համառոտ ներկայացրել է ԼՂՀ պետականաշինության, տնտեսության զարգացման և անվտանգության ապահովման գործընթացները: Նա ընդգծել է Արցախի զարգացման և միջազգային ներկայացվածության գործում Սփյուռքի բացառիկ մասնակցության նշանակությունը՝ միջոցառման մասնակիցներին հորդորելով հնարավորինս աջակից լինել հայրենիքի խնդիրների լուծմանը: Արայիկ Հարությունյանը նաև պատասխանել է ներկաներին հուզող մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին Արցախի տնտեսությանը, արտաքին քաղաքականությանը, պաշտպանության համակարգին, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին և այլ ոլորտների:
21:53
21:09
19:06
15:49
15:23
15:09
10:24
10:09
09:48
09:36
09:03
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44