Ժամանակակից իրականության մեջ գրեթե բոլոր ոլորտներում արդյունավետության շատ կարևոր գործոններից մեկը՝դա տվյալ ոլորտի որոշակի ինքնուրույնությունն ու ազատությունն է: Այլ կերպ ասած, շատ կարևոր է, որ յուրաքանչյուր ոլորտում և նաև տվյալ ոլորտի մեջ ներառված բոլոր ենթաոլորտներում ինքնուրույն գործելու և ինքնուրույն մտածելու որոշակի չափաբաժին գոյություն ունենա և մարդիկ կարողանան ազատ մտածել և աշխատել:
Այս առումով մի շատ հետաքրքրական իրավիճակ կա մեր երկրում: Այստեղ, եթե դիտարկենք մեր կառավարության և նրա ենթաբաժիններ հանդիսացող նախարարությունների և այլ գերատեսչությունների աշխատելաոճերը, ապա կտեսնենք, որ այստեղ ևս բավականին մեծ տարբերություն կա: Օրինակ կան այնպիսի նախարարություններ,կամ ոլորտային պատասխանատվություն կրող գերատեսչություններ, որոնց աշխատանքը կամ վերահսկողությունը շատ վառ կերպով զգում են թե´ հանրության մեջ, թե´ տվյալ կոնկրետ ոլորտում գործուներություն ծավալող անձնինք և թե´ հենց տվյալ գերատեսչության աշխատողները:
Աշխատանքային այս մոդելից բացի, կա նաև այնպիսի մոդել, որտեղ թվում է, թե տվյալ գերատեսչությունը որոշակիորեն պասիվ է կամ անգործության է մատնված, սակայն, երբ դիտարկում ես այդ նախարարության կամ գերատեսչության պատասխանատվության տակ գտնվող ոլորտները, այդ ոլորտներում գրանցված արդյունքները, ապա պարզ է դառնում, որ այդ նախարարությունը կամ գերատեսչությունը, ոչ թե պասիվ է ու անգործ, այլ իրեն վերապահված գործառույթներն իրականացնում է առանց ավելորդ լարվածություն ստեղծելու:
Այդպիսի գերատեսչության շատ վառ օրինակ է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Վերջինիս աշխատանքի արդյունավետության ամենաակնառու ցուցանիշները մեր մարզիկների նվաճած մեդալներն են, սպորտի և ֆիզիակական կուլտուրայի մասսայականացմանն ուղղված միջոցառումները և երիտասարդության ներգրավածությունն այդ միջոցառումներին: Այսպիսով, եթե մեր պետությունը դիտարկենք որպես օրգանիզմ, իսկ նախարարություններն ու գերատեսչություններն այդ օրգանիզմի բնականոն կենսագործուներությունն ապահովող օրգաններ, ապա կարելի է առաջնորդվել այն սկզբունքով, որ որքան աննկատ և անձայն է տվյալ օրգանի գործունեությունը, որը չի ազդում այդ օրգանի աշխատանքի արդյունավետության վրա, այնքան ավելի առողջ ու բնականոն է վերջինիս աշխատանքը:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55