Հալեպի անկումը կամրապնդի Ասադի վիճակը. այժմ Մոսկվայի և Թեհրանի օգնությամբ նա վերահսկում է քաղաքային Սիրիան՝ գրում է The Times պարբերականը։ Լիբանանի հետ սահմանների մեծ մասը և Միջերկրական ծովի ափամերձ շրջանները ևս նրա իշխանության ներքո են։ Արևմտյան քաղաքականության կենտրոնական հիմնասյունը՝ Ասադին իշխանությունից հեռացնելու անհրաժեշտությունը և նրան չափավոր ընդդիմադիրներով փոխարինելը, անդառնալիորեն խարխլվել է։ Պատերազմի ընթացքը մոտենում է ավարտին, այդ պատճառով նախօրեին Հալեպի համար մարտը համեմատում են Ստալինգրադի հետ։ Ուժերի հավասարակշռությունը խարխլվում է ամբողջ տարածաշրջանում։
Հալեպում Ասադը հաղթանակն օգտագործում է, որպեսզի հարձակվի Իդլիբի վրա, որտեղ տեղափոխվել են ապստամբների մեծ մասը։ Հավանաբար Ռուսաստանը կօգնի նրան, քանի որ կարծում է, որ ապստամբները կհամագործակցեն «Ալ-Քաիդայի» հետ։
Արդյոք լավատեսության պատճառ կա՞ այս մռայլ լանդշաֆտում։ Ռազմական առանցքը, որն ապահովել է Հալեպի ոչնչացումը, շուտով կմասնատվի. չի կարելի ասել, որ Թեհրանի և Մոսկվայի ձգտումները կատարելապես համընկնում են։ Իրանը, մասնավորապես, պատրաստ է Սիրիայի տարանջատմանը, իսկ Ռուսաստանը շահագրգռված չէ դրանում։
Այս տարբերությունները պետք է օգտագործի ԱՄՆ նոր վարչակազմը։ Միացյալ Նահանգները պետք է կոշտ պատժամիջոցներ սահմանի Իրանական հեղափոխական գվարդիայի հետ կապ ունեցողների դեմ՝ կարծում է հոդվածագիրը։
Ներկայում Արևմուտքը պետք է կենտրոնանա ասադական աշխարհը կրճատելու վրա։ Մեծ Բրիտանիան նախատեսում է անօդաչու սարքել ուղարկել Հալեպ՝ հանցագործությունները տեսանկարահանելու համար, որոնք կատարում են Ասադը և նրա դաշնակիցները։ Սիրիացի առաջնորդը պետք է գիտակցի, որ ի վերջո պատասխան է տալու իր հանցագործությունների համար։ Հավանաբար նա հանգիստ քնում է Դամասկոսի իր թաքստոցում, սակայն Հաագայում նրան սպասում է բանտախուցը՝ փաստում է հոդվածագիրը։
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44