ՀՀ բնապահպանության նախարարությունում նախարար Արծվիկ Մինասյանի նախագահությամբ կայացել է աշխատանքային քննարկում- խորհրդակցություն բնապահպանության համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարական լուծումների ներդրման վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից
Քննարկմանը մասնակցել են նախարարության համապատասխան ստորաբաժանումների, միջազգային դոնոր կառույցների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներ: Ծավալված քննարկման ընթացքում ներկայացվել են բնապահպանության համակարգում տարածքների պահպանման արդյունավետության համար անհրաժեշտություն դարձող տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման հարցերը, անդրադարձ է եղել խնդրի կարգավորման միջազգային փորձին: Ներկայացվել են տարածքների պահպանության վերաբերյալ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման հնարավորության` Կովկասի բնության հիմնադրամի (CNF) պատվերով իրականացված «Ինսթիգեյթ» ընկերության վերլուծությունը և «Synergy» ընկերության ապօրինի ծառահատումների դեմ տեխնոլոգիական կիրառման մասին աշխատանքը:
Քննարկմանը կարևորվել է կրթական հաստատությունների հետ համատեղ աշխատանքը, մտքեր են փոխանակվել բնապահպանական խնդիրների ձևակերպման և լուծումների ուղղությամբ: Նախարար Արծվիկ Մինասյանը կարևորելով տեղեկատվական տեխնոլոգիաների և տարածքների պահպանության գործում նորարարական լուծումների ներդնումը, նշել է, որ հարցերին գործնական մոտեցում է պետք տալ և փոխգործակցված աշխատանքով հնարավոր կլինի արդյունավետ ճանապարհ գտնել՝ պասիվ-հարմարվողականից ակտիվ-նախաձեռնողական մոտեցմամբ:Հնչած առաջարկների ուսումնասիրման և տարբերակների քննարկման նպատակով առաջիկայում կրկին նմանատիպ հանդիպում է նախանշվում անցկացնել՝ առավել լայն շրջանակով:
21:53
21:09
19:06
15:49
15:23
15:09
10:24
10:09
09:48
09:36
09:03
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44