ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել բաց քննարկում՝ հանրապետության ազատ ոճի ըմբշամարտի շուրջ 50 մասնագետների մասնակցությամբ: Ինչպես նշել է նախարարը հանդիպման նպատակն է քննարկումների, մտքերի փոխանակման և խնդիրների վերհանման միջոցով բացահայտել այն հարցերը և խոչընդոտները, որոնք խանգարում են Հայաստանի Հանրապետությունում ազատ ոճի ըմբշամարտով զբաղվող մարզիկներին բարձր մարզական արդյունքներ գրանցել: «Սա այն մարզաձևն է, որում ավանդաբար մեր մարզիկները լավագույն արդյունքներ են գրանցել: Այսօր ազատ ոճի ըմբշամարտում ցավալի իրավիճակ է: Պատանի և երիտասարդ մարզիկները ձախողվում են հեղինակավոր առաջնություններում: Դրա վառ ապացույցն է նաև 2016 թ. ամառային օլիմպիական խաղերում մեր մարզիկների վատ մրցելույթները»,- ասել է Հ. Ռոստոմյանը: Նրա խոսքերով, այսօրվա հավաքը նպատակ ունի հենց մարզիչներից լսել այն խնդիրների մասին, որոնց լուծումը հնարավորություն կտա մեր երկրում ազատ ոճի ըմբշամարտը հասցնել երբեմնի մակարդակին: «Պոտենցիալ կա, մարզիչներին մնում է ճիշտ աշխատանքի միջոցով պատրաստել և մարզել մարզիկներին»,- ավելացրել է նախարարը: Մարզիչները նախարարին տեղեկացրել են իրենց աշխատանքի կազմակերպմանը, մարզումների արդյունավետությանը և մարզիկների պատրաստվածությանը խանգարող խնդիրների մասին: Հանդիպման ավարտին նախարար Ռոստոմյանն առաջարկել է մարզադպրոցների ղեկավարներին 10-օրյա ժամկետում պատրաստել ազատ ոճի ըմբշամարտ մարզաձևի զարգացման ռազմավարության ծրագիր և ներկայացնել նախարարություն: Առաջարկություններն ուսումնասիրելուց և համապատասխան ստորաբաժանումների հետ քննարկելուց հետո կմշակվի համալիր ծրագիր՝ խնդիրներին հնարավոր լուծում տալու համար:
21:53
21:09
19:06
15:49
15:23
15:09
10:24
10:09
09:48
09:36
09:03
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44