Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի հանձնարարությամբ ՊԵԿ-ում պարբերաբար ոլորտային հանդիպումներ են տեղի ունենում տնտեսվարող սուբյեկտների հետ: Պետություն-բիզնես խորհրդակցությունների նպատակն ըստ ոլորտների հիմնական ռիսկերի առանձնացումն ու դրանց նվազեցմանն ուղղված մեխանիզմների կիրարկումն է:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ այս անգամ կոմիտե են հրավիրվել տոնավաճառների կազմակերպիչները: Տեղեկատվական բազայի ուսումնասիրության արդյունքում ՊԵԿ-ն առանձնացրել է յուրաքանչյուր տոնավաճառում առկա ռիսկերն ու ներկայացրել հասցեատերերին` ակնկալելով սահմանված ժամկետներում հարկերի վճարման գործընթացը համապատասխանեցնել օրենսդրության պահանջներին: Անդրադառնալով տոնավաճառների կազմակերպիչների աշխատանքում առկա ստվերային դրսևորումներին` արձանագրվել է, որ հարկային ռիսկեր են նկատվել նաև տոնավաճառներում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների շրջանում: ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանի խոսքով` կոմիտեն շարունակելու է ջանքերը նպատակաուղղել ստվերի դեմ պայքարի արդյունավետ իրագործմանը: Զերծ մնալով վարչարարական խիստ գործիքների կիրառումից` հարկային մարմինը նախընտրում է գործարար համայնքի հետ քննարկումների միջոցով հստակեցնել ռիսկերի նվազեցմանն ուղղված քայլերը: «Յուրաքանչյուր տնտեսվարողին ներկայացնելով մեր նկատած ռիսկերը` քննարկում ենք առկա խնդիրները և առաջարկում շտկել, հակառակ դեպքում ստիպված կլինենք կիրառել օրենսդրությամբ նախատեսված գործիքակազմը»,-նկատել է Կ. Բրուտյանը: Իրազեկման աշխատանքների միջոցով պետական մարմինն իր իրավասության սահմաններում պատրաստակամություն է հայտնել օգնել տոնավաճառներում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին խնդիրների կարգավորման գործում` բարձրացնելով ոլորտի հարկային կարգապահության մակարդակը:
21:53
21:09
19:06
15:49
15:23
15:09
10:24
10:09
09:48
09:36
09:03
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44