Օրերս հայտնի դարձավ, որ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին դեկտեմբերի 21-ին կայցելի Հայաստան, ապա Ղազախստան և Ղրղզստան: Ու թեև այցի նախապատրաստման մասին հայտնի էր դեռևս հոկտեմբերին, սակայն վերջնական օրը հայտարարվեց դեկտեմբերի 18-ին:
Անցած երկու տարիները, վստահաբար, նպաստավոր էին ադրբեջանա-իրանական հարաբերությունների համար և հետևաբար անբարենպաստ Հայաստանի համար՝ մասամբ նաև Ռուսաստանի ջանքերի շնորհիվ: Մասնավորապես, Թեհրանը և Բաքուն մի շարք համաձայնագրեր են կնքել և սկսել աշխատանքներ երկաթուղային կապն ամրացնելու ուղղությամբ՝ Ադրբեջանը դարձնելով Իրան-Ռուսաստան առևտրի հիմնական տարանցիկ ուղին: Ավելին՝ Ադրբեջանը այս տարվա ամռանը դարձել էր Ռուսաստանի և Իրանի համար դիվանագիտական հանդիպման վայր:
Բացի սա՝ Իրանի և Ադրբեջանի միջև նախագահական մակարդակով հանդիպումներն անցած երեք տարիներին սովորական երևույթ էին դարձել (առնվազն 7 նախագահական հանդիպում է կայացել անցած երեք տարում), մինչդեռ Հայաստանի հետ նմանօրինակ հանդիպումներ Իսլամական Հանրապետության նախագահը վերջին շրջանում չի կատարել: Հետևաբար, կարելի է պնդել, որ Հասան Ռոհանիի՝ դեկտեմբերի 21-ին կայանալիք երևանյան այցը Հայաստանի համար առանձնահատուկ կարևորություն ունի:
Նկատենք նաև, որ Թեհրանը Ռոհանիի՝ Երևան ժամանելու հստակ օրը հայտնեց Իսրայելի վարչապետ Նեթանյահուի՝ Բաքու կատարած այցից երկու օր անց: Իսկ Նեթանյահուն, իր հերթին, Բաքու և Աստանա կատարած իր այցերի ընթացքում քննադատական հայտարարություններով էր հանդես եկել Իրանի հասցեին և Բաքուն անվանել Հարավային Կովկասում իսրայելական պետության ռազմավարական դաշնակից: Դրան, բնականաբար, հետևեց Իրանի հոգևոր առաջնոր Ալի Խամենեի քննադատությունը (զարմանալի չէ, որ Թեհրանին դուր չեկան իր հյուսիսային հարևանի տարածքից հրեական պետության ղեկավարի հնչեցրած հայտարարությունները):
Հետաքրքիր է մեկ փաստ ևս․ Երևանից Իրանի նախագահը կմեկնի Աստանա, որտեղ իրենից մի քանի օր առաջ եղել է Նեթանյահուն:
Համադրելով այս ամենը, կարելի է արձանագրել, որ վերջին տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի համար բարենպաստ պահ է ստեղծվել Իրանի հետ հարաբերությունները գործնականում սերտացնելու համար: Ընդ որում՝ այս հնարավորությունը ստեղծվել է առանց հայկական կողմից որևէ ջանքի:
Բայցևայնպես, պետք է նաև սթափ գիտակցել, որ Հասան Ռոհանիի արևանյան այցը ոչ միայն հայ-իրանական բարեկամության, այլ իսրաելյա-իրանական թշնամանքի դրսևորում է:
Աննա Փամբուխչյան,
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01