ARM | RUS |

Իմ երազանքը մեկն է` ունենալ հզոր եւ խաղաղ հայրենիք

23.12.16 | 18:43

Բուլղարիայում հայերի միության
երեւանյան գրասենյակի ղեկավար ԵՐԵՄ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ընտանիքը եկեղեցի է, նրա յուրաքանչյուր անդամ` մի ճրագ, և նրանց միջև առկա հոգևոր կապը սիրո և ներդաշնակության մթնոլորտ է ստեղծում ընտանիքում: Այդպիսի ներդաշնակ մթնոլորտում են մեծացել Երեմ և Հարություն Հովսեփյան եղբայրները, որոնց համար հայրենիքը բացարձակ արժեք է: Նրանց մղումը` օգտակար լինել հայրենիքին, ազնիվ է, հարգանքի արժանի, զերծ շահ հետապնդելու որևէ երանգավորումից:

-Պարո՛ն Հովսեփյան, Դուք և Ձեր եղբայրը կյանքի և գործունեության հայրենանվեր ճանապարհ եք անցել, քիչ եք խոսել կամ գրեթե չեք խոսել, բայց մեծ աշխատանք եք կատարել: «Դե Ֆակտո» ամսագրին հաջողվեց ստանալ հնարավորություն ներկայացնելու ձեր` Հովսեփյան եղբայրների գործունեությունը, գաղափարական, արժեքային համակարգը: Նախ` կխնդրեմ, համառոտ պատմեք Ձեր անցած ուղին:


-Իսկապես, մենք չենք սիրում խոսել մեր աշխատանքների մասին, քանի որ մեր պարտքն ենք համարում անել ամեն ինչ հայրենիքի համար, ինչ կարող ենք: Այդպիսի դաստիարակություն ենք ստացել մեր ծնողներից, այդպես ենք մեծացնում մեր երեխաներին, և կարծում եմ, որ դա ճշմարիտ ուղի է:
Ծնվել եմ 1964թ. փետրվարի 7-ին Երևանում, 1971թ. ընդունվել եմ Գայի անվան դպրոցը, որն ավարտել եմ 1981թ.: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել եմ աշխատանքի «Ալմաստ» գործարանում` որպես երրորդ կարգի փականագործ-գործիքագործ: Նույն թվականին ընդունվել եմ Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ: 1982թ. զորակոչվել եմ Խորհրդային բանակ: Ծառայությունից վերադառնալուց հետո աշխատել եմ Երևանի ոսկերչական գործարանում որպես փականագործ-գործիքագործ, Կոմերիտմիության ազատված քարտուղար, հետո` որպես ապրանքագետ: 1987թ. ավարտել եմ Ժողովրդական տնտեսության ինստիտուտը` ստանալով տնտեսագետ-ապրանքագետի որակավորում:
1988-1999թթ. աշխատել եմ «Ճշգրիտ սարքերի» գործարանում` որպես մատակարարման բաժնի պետ: 1989-1993թթ. աշխատել եմ «Արցախ» ձեռնարկությունում` որպես նախագահի տեղակալ: 1993-1996թթ. աշխատել եմ «Երազ» միավորումում` որպես գլխավոր ապրանքագետ: 1996-2004թթ. աշխատել եմ ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությունում` որպես գլխավոր մասնագետ: 2004-2006թթ. աշխատել եմ Բուլղարիայի Հանրապետությունում` որպես «Հովսեփյան և որդիներ» ընկերության խորհրդի նախագահ: 2006-2008թթ. աշխատել եմ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահի խորհրդական: 2004թ. Հայաստանում Բուլղարիայի հայերի միության գրասենյակի ղեկավարն եմ: 2007թ. դեկտեմբերի 24-ից մինչև 2008թ. հուլիսի 2-ը համատեղության կարգով աշխատել եմ Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատում` որպես բաժնի պետ: Այնուհետև աշխատել եմ ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական:
Պետք է նշեմ, որ իմ աշխատանքային կենսագրության ընթացքում ինձ հաջողվել է գործարար կապեր ստեղծել Ռուսաստանի Դաշնությունում և Բուլղարիայում, իսկ դրանից ստացված հասույթի շնորհիվ հայրենիքին ուղղված ծրագրեր իրականացնել:

-Դուք մասնակցել եք ՀՀ սահմանների պաշտպանության և Արցախի ազատագրման համար մղվող մարտերին, նաև ազատազրկվել եք: Կպատմե՞ք` ինչպես դա պատահեց:

-Այդ տարիներին բոլորս զինված էինք ազգային գաղափարախոսությամբ, և դա այն զենքն էր, որ մղում էր դեպի սահման, դեպի մեր հայրենիքի անվտանգության և խաղաղության ապահովման: Այդ ժամանակ ստեղծվեցին տարբեր ջոկատներ, որոնք տեղակայվում էին ՀՀ և Արցախի տարբեր շրջաններում: Ես եղել եմ Երասխավանում, որտեղ ծանոթացել եմ Արցախի հերոս Մովսես Գորգիսյանի հետ: Այդ ժամանակ Հայաստանում դեռ տիրում էին կոմունիստական կարգերը, և գեներալ Սուրկովի հրամանով մեզ` ազատամարտիկներիս, ձերբակալեցին: Ես և Մովսես Գորգիսյանը հայտնվեցինք նույն բանտախցում, հետո հացադուլ հայտարարեցինք, որից մեր առողջական վիճակը վատացավ ու մեզ տեղափոխեցին հիվանդանոց: Որպես ազատամարտիկ` գրանցվել եմ ՀԱԲ-ում («Հայոց ազգային բանակ»), եղել եմ Միրզոյան Մայիսի` Ճայ Մայիսի ջոկատից:
Պետք է նշեմ, որ երբեք չեմ օգտվել ազատամարտիկներին տրվող որևէ արտոնությունից կամ գումարից, ինչպես նաև իմ կատարած պետական աշխատանքների աշխատավարձերից` դրանք թողնելով ազատամարտիկների անապահով ընտանիքներին:

-Պատերազմից հետո զբաղվել եք գործարարությամբ, ինչպիսի՞ն էր հայրենիքի հետ կապն այդ տարիներին:

-Պատերազմից հետո մեկնել եմ Մոսկվա, սակայն կապը հայրենիքի հետ երբևէ չի ընդհատվել: Այդ տարիներին պատերազմ ապրած Հայաստանը դժվար կացության մեջ էր, և յուրաքանչյուր փոքրիկ օգնությունն անգամ նշանակալի էր: Հետպատերազմյան տարիներին ձգտել եմ հնարավորինս օգտակար լինել Հայաստանին: Այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար (այսօր` ՀՀ նախագահ) Սերժ Սարգսյանի կողմից հանձնարարականներ ստացա Հայոց նորաստեղծ բանակին աջակցություն ցուցաբերելու, մասնավորապես` 1995թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին` հաղթանակի շքերթի համար ձեռք բերել զինվորական հագուստի կտորը: Բանակին աջակցել եմ նաև սննդամթերքով և աջակցության այլ ծրագրերով: Մշտապես փորձել եմ օժանդակել Արցախի Ազատամարտիկների միությանը, որի կողմից ես և եղբայրս արժանացել ենք շնորհակալագրի` ցուցաբերած բարեգործական օգնությունների համար:

-Մեծ ավանդ եք ներդրել սփյուռքում Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, որի համար ստացել եք բազմաթիվ պատվոգրեր և շնորհակալագրեր, 2008թ. պարգևատրվել եք Ֆ. Նանսենի հուշամեդալով: Դժվար չէ՞ր նման աշխատանքներ իրականացնելը:

-Ես և եղբայրս մեծ ջանքեր ենք գործադրել Հայոց ցեղասպանության իրողությունը ճանաչելի դարձնելու ուղղությամբ, պայքարել Հայ դատի համար: 2004 թ. Վառնայի քաղաքապետարանի հրապարակում տեղադրեցինք բազալտից պատրաստված խաչքար` ի հիշատակ Հայոց ցեղասպանության 90-ամյակի: Այս առիթով մենք Բուլղարիայի Հանրապետության նախագահ Գեորգի Պրվանովի կողմից արժանացանք շնորհակալագրի: Հատկանշական է, որ Բուլղարիայի նախագահը հանձնարարել էր Վառնայի քաղաքապետին, որպեսզի խաչքարի տեղադրման համար գտնեն մի այնպիսի գեղեցիկ, կենտրոնական վայր, որպեսզի հասարակության մեծ մասը հնարավորություն ունենա այն տեսնելու:
Մի հուշարձան էլ տեղադրել ենք Բատակ քաղաքում` նվիրված Բատակի 1876 թ. ապստամբությանը: Բացումը կատարվել է ապրիլի
24-ին: Տոշևո քաղաքում նույնպես խաչքար ենք տեղադրել:
Այդպիսի աշխատանքների թվում են` «Հայոց ցեղասպանությունը» գրքի բուլղարերեն հրատարակումը և տարածումը Բուլղարիայում, Հայոց ցեղասպանության 90-ամյակին, 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպումը: Պետք է շեշտեմ, որ անչափ տպավորիչ էր Հայոց ցեղասպանության 90-ամյակի կապակցությամբ երաժշտագետ Արա Գևորգյանի «Ադանա» երգի բուլղարերեն լեզվով կատարումը հանրաճանաչ բուլղար օպերային երգիչ, տենոր Ցվետան Ցվետկովի կողմից, ով մասնակցել է նաև նույն երգի տեսահոլովակի պատրաստմանը Ծիծեռնակաբերդում:
Ամենաբարդը, իհարկե, Զորավար Անդրանիկի տունը ձեռք բերելու, նրա անունով հրապարակն անվանակոչելու, հուշարձանի տեղադրման աշխատանքներ էին:

-Կխնդրեմ` մի փոքր պատմեք, թե ի՞նչ դժվարություններ եք հաղթահարել:

-Իսկապես դժվարին ուղի ենք անցել, եղել են պահեր, երբ թվացել է, թե չի հաջողվի մեր նախաձեռնությունն իրականացնել, բայց շարունակել ենք բոլոր հնարավոր միջոցներով պայքարել` օգտագործելով մեր ծանոթություններն ու կապերը:
Ի վերջո, 2011 թ. Վառնայի խորհրդարանը միաձայն որոշեց քաղաքի հրապարակներից մեկն անվանել Անդրանիկ Զորավարի անունով, որտեղ և մենք ցանկացանք տեղադրել Զորավարի հուշարձանը, որում պատկերված է Բիբլիական Արարատը թիկունքին` հայության արդար դատի համար հավերժ պայքար խորհրդանշող բռունցքով մեր մեծ հայը` Զորավար Անդրանիկը: Հուշարձանը պատրաստվել է Հայաստանում, հեղինակը ես եմ: Հուշարձանի քարը հանվել է Արաքսի ափից, այն եզակի քար է` տուֆի և բազալտի խառնուրդ, որը մեզ նվիրել է մեր ընկեր Ռոստոմ Դանիելյանը:
Հուշարձանի նախագիծը համաձայնեցվել է եղբորս և Բուլղարիայի Հանրապետության պառլամենտի մշակութային հանձնաժողովի կողմից: Ընդհանրապես, բոլոր հուշարձանները հաստատվում են այդ հանձնաժողովի կողմից:
Մի փոքր պատմական անդրադարձ կատարելով` նշեմ, որ երբ Անդրանիկը 1907 թ. տեղափոխվում է Բուլղարիա, Բուլղարիայի ցարը Զորավարին 5 հա հողատարածք է նվիրում: Անդրանիկը հողակտորի մեծ մասը բաժանում է որբերին, անօթևաններին, իսկ մի փոքրիկ հատվածում իր ձեռքով տուն է կառուցում: Անդրանիկը Բուլղարիայում ապրում է ցեղասպանությունից փրկված հայ կնոջ հետ, ով մինչև նրա հետ ծանոթանալը, աղջիկ է ունենում: Մինչև վերջերս տան սեփականատերերն այդ աղջկա թոռներ էին, ովքեր այսօր ապրում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Մի քանի տարի առաջ, երբ նրանք ցանկանում էին տունը վաճառել, գնման առաջարկով դիմել են Բուլղարիայում ՀՀ դեսպանատուն: Սակայն ՀՀ դեսպանատնից դրական պատասխան չստանալով` պայմանագիր են կնքել թուրքական մի ընկերության հետ, որը ցանկանում էր տունը քանդել և փոխարենը բազմաբնակարանային շենք կառուցել: Երբ ես և եղբայրս իմացանք այդ մասին, անմիջապես գործի անցանք, քանի որ մեզ միշտ հետաքրքրել է Անդրանիկի տան ճակատագիրը, չէ՞ որ այն մեզ` հայերիս համար սոսկ տուն չէ, այն պատմամշակութային արժեք ունեցող շինություն է: Երկար բանակցություններից, քաշքշուկներից հետո հնարավոր եղավ սեփականատերերի հետ համաձայնության գալ ու տունը գնել:
Մենք նպատակ ունենք վերականգնել տան հին տեսքը, վերածել այն Զորավար Անդրանիկի անվան տուն-թանգարանի: Արխիվներից գտել ենք Անդրանիկի հին տան լուսանկարները, ըստ որոնց ցանկանում ենք իրականացնել նրա տան վերականգնման աշխատանքները, քանի որ ներկայիս տունը շատ է ձևափոխված:
Պետք է հպարտությամբ ավելացնեմ, որ Անդրանիկի տան տանիքին կարելի է տեսնել հայկական զինանշանը և դրոշը, որոնց նկատմամբ որևէ ազգի ներկայացուցիչ ոտնձգություն թույլ չի տվել:

-Հուշարձանը տեղափոխվել է Թուրքիայի տարածքով, անցել Շապին-Գարահիսարով, ինչը բավականին ռիսկային քայլ էր: Կպատմե՞ք` ինչպես հաջողվեց:

-Հուշարձանը Բուլղարիա պետք է տեղափոխեինք Թուրքիայի տարածքով: Խոչընդոտներ չառաջանալու պատճառով հուշարձանի տեղափոխումը գաղտնի էինք պահում: Թուրքական լոբբին շատ ուժեղ է Բուլղարիայում, և նրանք Թուրքիայի պատկան մարմիններին տեղեկացրել էին, որ տեղափոխվելու է Անդրանիկի արձանը: Մենք լուրեր էինք տարածել, որ տեղափոխելու ենք բուլղար բանաստեղծ Պեյո Յավորովի արձանը: Յավորովը, ում անունն է կրում Երևանի Աջափնյակ թաղամասի դպրոցներից մեկը, եղել է Հայաստանի անկախության ջատագովներից և բանաստեղծություններ է գրել հայերի մասին, նշանավոր է նրա «Հայեր» բանաստեղծությունը:
Ու երբ Թուրքիայի մաքսատանը հուշարձանը տեղափոխողներին հարցնում են, թե ում արձանն է, պատասխանը հնչում է` Յավորովի, և միայն այդպես է հնարավոր լինում տեղափոխել հուշարձանը: Ողջ ճանապարհին մենք մեքենայով լարված հետևում էինք այդ ողջ գործընթացին` հույս ունենալով, որ մեր նախաձեռնությունը չի ձախողվի: Իրականության պարզ դառնալուց հետո այս պատմությունը մեծ աղմուկ է առաջացնում Թուրքիայում, որին անդրադառնում են անգամ թուրքական թերթերը. «Հայերը կարողացան մեր քթի տակով անցկացնել Թուրքիայի համար հարյուր տարի առաջ պատուհաս դարձած, իսկ հայերի համար զորավար համարվող Անդրանիկի հուշարձանը, իսկ մեր մաքսակետերը հսկողները քնած էին ավանակի ականջում»:
Հուշարձանի բացմանը մասնակցեցին Բուլղարիայի հասարակական-քաղաքական շրջանակների և իշխանությունների ներկայացուցիչները: Մենք այս կերպ փորձում ենք Բուլղարիայում վերականգնել հայկական հետքերը:
Այժմ մենք փնտրում ենք Գարեգին Նժդեհի տունը Պլովդիվ քաղաքում:

-Ինչպիսի՞ գնահատականների արժանացավ Զորավար Անդրանիկի հետ կապված ձեր նախաձեռնությունը բուլղարական մամուլում և մտավորականության շրջանակներում:

-Որպեսզի առավել դիցուկ լինեմ, մեջ բերեմ Բուլղարացի հայտնի պատմաբան Միխայիլ Սավովի խոսքերը. «Անդրանիկի մասնակցությունը Բալկանյան Առաջին պատերազմին նաև բուլղարացի ժողովրդի հարստությունն է: Գեներալ Անդրանիկն ուներ խիզախ ու երկաթյա սիրտ, որով ոչ միայն սխրանքներ էր գործում պատերազմի դաշտում, նա մեծ մարդասեր էր, բուլղարացի որբ և անօթևան մանուկների հավաքագրման ծրագիր էր իրականացնում, մենք երախտապարտ ենք գեներալ Անդրանիկին, նա մեր պատմության անբաժան մասնիկն է»:
Իսկ ազգայնական «Ատակա» կուսակցությունը, որի համառ ջանքերով Բուլղարիայի խորհրդարանում բազմիցս են հայտնվել Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծեր, իր պաշտոնական կայքում գրել է. «Գեներալ Անդրանիկ Օզանյանը 1912-1913թթ. կամավոր նվիրվեց բուլղարացիների և մակեդոնացիների ազատագրման դատին, նա արժանացավ Արիության խաչին, նա իսկական հերոս էր, իսկ Վառնայում նրա արձանի տեղադրումը նվազագույն հարգանքի և երախտիքի նշան է»:

-Ինչպե՞ս կբնութագրեք իրական հայրենասերին:

-Իմ պատկերացմամբ` իրական հայրենասերն այն մարդն է, ով ցանկանում է անշահախնդրորեն օգտակար լինել իր երկրին, ավելացնել պետական բյուջեն, ու որևէ պաշտոն զբաղեցնելիս երբևէ չի մտածում չարաշահումների գնալու մասին: Իրական հայրենասերը գեղեցիկ և օրինակելի ընտանիք է կազմում, մեծացնում ազգային արժեքներ կրող սերունդ, որը պետք է դառնա իր երկրի բարեկեցիկ ապագայի երաշխավորը:
Կարծում եմ` եթե ամեն հայ այդպես մտածի, ապրի և արարի, ապա մեր հայրենիքը կարճ ժամանակում կվերածվի հզոր պետության:

-Ձեր` երկու եղբայրների հարաբերությունները օրինակելի են և ոչ հաճախ հանդիպող: Կպատմե՞ք` ինչպես եք այդպես ներդաշնակ և փոխլրացնող հարաբերություններ ստեղծել:

-Մենք իսկապես լավ եղբայրներ ենք, հիանալի ընկերներ: Ես ավագ եղբայրն եմ, իմ ու Հարությունի տարբերությունը տասը տարի է: Հորս վաղաժամ մահը մեզ մեծ ցավ պատճառեց, սակայն ես` որպես տան ավագ որդին, թույլ չտվեցի, որպեսզի ընտանիքս ընկճվի, փորձեցի լրացնել հորս պակասը:
Մենք բոլոր որոշումները կայացնում ենք համատեղ, խորհրդակցում միմյանց հետ, ունենք նույն գաղափարական, արժեքային համակարգը, համախոհներ են: Մեծ հարգանք և սեր կա նաև մեր ընտանիքների միջև: Ես հպարտանում եմ, որ Հարությունի նման եղբայր ունեմ:

-Մի փոքր պատմեք Ձեր ընտանիքի մասին:

-Ամուսնացած եմ, ունեմ հայկական, ավանդական ընտանիք, երեք երեխա` երկու դուստր, մեկ որդի: Երկու աղջիկներս ավարտել են դպրոցը ոսկե մեդալով, երկուսին էլ Հայաստանի Հանրապետության նախագահը պարգևատրել է ոսկե մեդալով: Աղջիկներս սովորում են ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, տղաս փոքր է` վեց տարեկան, սովորում է դպրոցում, առաջին դասարան է: Կինս օտար լեզուների մասնագետ է, հիանալի կին և մայր:
Իմ երեխաները մեր արժեքների կրողներն են, իմ և եղբորս գաղափարական ազդեցությունը մեր երեխաների վրա շատ մեծ է: Վստահ եմ, որ նրանք լինելու են հայրենիքի արժանի զավակներ և իրենց գործով ծառայելու են հայրենիքին: Այլ կերպ չի կարող լինել:

-Առջևում Ամանոր է, ինչպե՞ս եք այն անցկացնում, և ո՞րն է Ձեր ամանորյա երազանքը:

-Շատ կցանկանայի, որ Ամանորը մենք` եղբայրներով, մեկ հարկի տակ անցկացնեինք, բայց, ցավոք, հեռավորությունը թույլ չի տալիս: Իսկ իմ երազանքը մեկն է` ունենալ հզոր և խաղաղ հայրենիք...

«Դե Ֆակտո» N126 (2016թ.)


Մեկ շաբաթվա ընթացքում տուժել է 49, զոհվել՝ 9 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է շաբաթը

Մեկ շաբաթվա ընթացքում տուժել է 49, զոհվել՝ 9 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է...

18:16

Աշխատանքային պայմանագրերի պարտադիր թվայնացումը հետաձգվել է մինչև 2027–ի հուլիսի 1-ը

Աշխատանքային պայմանագրերի պարտադիր թվայնացումը հետաձգվել է մինչև 2027–ի հուլիսի...

18:02

Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբանների մասնագիտական գործունեության կապակցությամբ ԲԴԽ-ի հայտարարությունը

Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբանների մասնագիտական գործունեության կապակցությամբ ԲԴԽ-ի...

17:44

Չարենցի փողոցում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը և «Volkswagen ID.4»-ը

Չարենցի փողոցում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը և «Volkswagen...

17:29

Փետրվարի 25-ին Նարեկ Կարապետյանը կհանդիպի երիտասարդների հետ․ սպասվում է էներգիայով լի և հետաքրքիր հանդիպում․ «Ուժեղ Հայաստան»

Փետրվարի 25-ին Նարեկ Կարապետյանը կհանդիպի երիտասարդների հետ․ սպասվում է էներգիայով լի և հետաքրքիր...

17:13

Կարգավորվում եմ, արդեն կարողանում եմ քայլել. Նարեկ Սամսոնյանը դուրս գրվեց հիվանդանոցից

Կարգավորվում եմ, արդեն կարողանում եմ քայլել. Նարեկ Սամսոնյանը դուրս գրվեց...

16:08

Ջրային ոլորտում աշխարհից 150 կմ հետ ենք. Փաշինյան (Տեսանյութ)

Ջրային ոլորտում աշխարհից 150 կմ հետ ենք. Փաշինյան...

15:58

Ընտրողները ժամանակավոր կարող են փոխել իրենց հաշվառման վայրը

Ընտրողները ժամանակավոր կարող են փոխել իրենց հաշվառման...

15:56

Դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդուն սպանողը կալանավորվել է երկու ամսով

Դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդուն սպանողը կալանավորվել է երկու...

15:50

Կյանքից հեռացել է օպերային երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա Գաբայանը

Կյանքից հեռացել է օպերային երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա...

15:19

Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով

Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3...

15:08

Երբ դու դուրս գաս, նոր լավ կլինենք. Խաչիկ Մանուկյանը՝ Բագրատ Սրբազանին

Երբ դու դուրս գաս, նոր լավ կլինենք. Խաչիկ Մանուկյանը՝ Բագրատ...

14:55

Խոշոր վթար Երևան-Աբովյան ճանապարհին

Խոշոր վթար Երևան-Աբովյան ճանապարհին

14:36

Հայաստանում շրջանառվում են մի շարք շնչառական վիրուսներ

Հայաստանում շրջանառվում են մի շարք շնչառական...

14:14

Նարեկ Սամսոնյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս է գրվելու ժամը 15:00-ին. փաստաբան

Նարեկ Սամսոնյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս է գրվելու ժամը 15:00-ին....

14:03

Ասել եմ, ասում եմ՝ ՔՊ-ականներն ինձ համար հայրենավաճառ են. Տեր Օշին

Ասել եմ, ասում եմ՝ ՔՊ-ականներն ինձ համար հայրենավաճառ են. Տեր...

13:58

Աջափնյակի միջադեպից տուժածների վիճակը կայուն է, շուտով դուրս կգրվեն

Աջափնյակի միջադեպից տուժածների վիճակը կայուն է, շուտով դուրս...

13:45

«Mercedes»-ի վարորդն իր ձեռքով ապակիներից հեռացրել է մգեցված թաղանթները

«Mercedes»-ի վարորդն իր ձեռքով ապակիներից հեռացրել է մգեցված...

13:33

Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել պարեկային ծառայողին կաշառք տալու համար

Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել պարեկային ծառայողին կաշառք տալու...

12:19

Էկոնոմիայի նախարարը հերթական սխալ տեղեկությունն է տրամադրում. Առաքելյան

Էկոնոմիայի նախարարը հերթական սխալ տեղեկությունն է տրամադրում....

11:47

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44