Այսօր ապրիլյան պատերազմի ժամանակ Ջրականում (Ջաբրայիլ) զոհված զինծառայող, 321-րդ տանկի անմահ հերոս, դիլիջանցի Վլադիմիր Ալիխանյանի ծննդյան օրն է:
ՏարրականդասարաններումՎլադիմիրին դասավանդած ուսուցչուհին՝ ԳայանեԳասպարյանը, ով նաեւ հերոսիկնքամայրն է, հիշում է՝ անկախ նրանից, Վլադիմիրի համար դժվար կլիներ, թե չէ, նա անում էր հնարավոր ամեն ինչ մարդկանց օգնելու համար:
«Դեռ փոքրուց, եթե որեւէ մեկին պետք էր օգնության հասնել, միշտ առաջինն էր, ամենինչում ասում էր՝ ես: Դպրոցում անցկացնում էինք «Պահպանենք բնությունը» խորագրով նկարներիմրցույթ, Վրաստանից էլ հյուրեր ունեինք: Վլադիմիրը մասնակցեցու տեղ զբաղեցրեց. այնքան հետաքրքիր էր, նկարել էր կտրված ծառեր ու արցունքներկոճղերին, կարծես ծառը լացում էր: Կազմակերպիչները օրացույց լույսընծայեցին, Վլադիմիրի նկարն էլ էր տեղ գտել: Բանակ գնաց մեծ ոգեւորությամբ: Հանդիպմանօրերին, երբսպասում էինք Վլադիմիրին, հեռվից թեպետ ոչինչ չէինք տեսնում, բայցանմիջապես իմանում էինք, որ Վլադիմիրնէ մոտենում: Նա միշտ մի 10-15 ընկերներիհետ էր գալիս»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմում է տիկին Գայանեն:
Նա վստահ է՝ թե՛ Վլադիմիրը, թե ՛ մյուս հերոսներն իրենց սխրանքով շատ բան փոխեցին հայ ժողովրդի մեջ, նրանց շնորհիվ հայրենիքը վերարժեւորվեց. «Տեսնում եմ, որ բոլորի մեջ ավելիարմատացել է հայրենիքի, զինվորների հետ կապը, մերշրջապատում նույնիսկ այնմարդիկ, ովքեր մի ժամանակ մտածում էին՝ ինչ հայրենիք, որտեղ հաց կա, այնտեղպետքէ ապրեն, այժմ այլ կերպ են մտածում»:
Իջեւանցի Գարիկ Ղալումյանը Վլադիմիրի ծառայակից ընկերն է: Տանկիստ ընկերները միմյանց ճանաչել են դեռեւս Արմավիրի տանկային զորամասում ծառայելու ժամանակներից: «Որասում են՝ մարդ մատների վրա հաշված ընկերներունի, դա մեր մասին էր. իմ լավ ու բարիընկեր Վլադիմիրը: Նրան բոլորն էին շատ սիրում, մեր ճաշարանի պետըկին էր, իր որդուպես Վլադիմիրին սիրում էր: Ամեն ինչում միասին էինք, միշտ իրար օգնում էինք: Նադժվարություններին հանգիստ էր վերաբերվում՝ դրանք անցողիկ բաներ էին: Արմավիրում ծառայեցինք, հետոերկուսով գնացինք Ղարաբաղ, Վլադիմիրը՝ Ֆիզուլի, ես՝Խոջալու»:
Գարիկն ասում է, որ ապրիլյան պատերազմն իր մեջ նույնպես շատ բան է փոխել, այսօր նա ավելի պատրաստակամ է անհրաժեշտության դեպքում կանգնել զինվորների կողքին. «Մենք մինչեւ վերջ էլ կանգնած ենք եղել հայրենիքի, պետության համար, պետությունն էլ պիտի հիշի»:
321-րդ տանկի անձնակազմը՝ հերոսներ Բենիամին Եղոյանը, Տիգրան Աբգարյանը եւ Վլադիմիր Ալիխանյանը, երկու օր շարունակ հերոսաբար պայքարել են հակառակորդի դեմ՝ ոչնչացնելով 3 տանկ, 1 ՀՄՄ (հետևակի մարտական մեքենա-հեղ.) եւ մեծաթիվ գրոհայինների, տապալել են նրանց դրոշը:
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02