ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:
Ինչպես տեղեկացնում են դատախազությունից, ողջունելով հյուրին, ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է Հայաստանի և Իրանի միջև տարբեր ոլորտներում արդեն իսկ առկա բարձր մակարդակի հարաբերությունների կարևորությունը: Արթուր Դավթյանը նշել է, որ իրավական ոլորտում ևս համապատասխան կառույցների միջև համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու ներուժ կա:
Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին ևս կարևորել է Հայաստանի և Իրանի դատախազությունների և իրավապահ այլ կառույցների համագործակցությունը, հաշվի առնելով նաև հանգամանքը, որ երկու երկրների միջև անցագրային ռեժիմի դյուրացման արդյունքում զգալիորեն աճել է Հայաստանի և Իրանի քաղաքացիների փոխայցելությունների թիվը: Դեսպանը շատ արդյունավետ է գնահատել արդեն իսկ ձեռք բերված աշխատանքային պայմանավորվածությունների շրջանակում, հայ-իրանական սահմանին քաղաքացիներին այցելության երկրի օրենսդրությանը ծանոթացնելու գործընթացը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են քրեական գործերով իրավական փոխօգնությանը, դատապարտյալների հանձնմանը առնչվող երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ դատախազությունն իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է ավելի սերտորեն համագործակցել իրանական կողմի հետ՝ ինչպես ԻԻՀ-ում ՀՀ քաղաքացիների, այնպես էլ՝ ՀՀ-ում ԻԻՀ քաղաքացիների համար իրավական պատշաճ պաշտպանության կազմակերպման նպատակով: Երկուստեք նշվել է այս ուղղությամբ իրավապահ մարմինների հետևողական աշխատանքի կարևորությունը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել էլ ավելի ամրապնդել փոխադարձ համագործակցության կայուն հիմքերը:
ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը ՀՀ գլխավոր դատախազին է փոխանցել ԻԻՀ գլխավոր դատախազի հրավերը՝ այցելելու Իրանի Իսլամական Հանրապետություն: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհավորել է դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին Իսլամական հեղափոխության 38-րդ տարեդարձի և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ:
Հանդիպմանը քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա՝ առավել արդյունավետ համագործակցության ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների շուրջ:
15:09
10:24
10:09
09:48
09:36
09:03
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
19:10
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44