Փետրվարի 9-ին ՀՀ կենտրոնական բանկ է այցելել ԻԻՀ կենտրոնական ապահովագրության նախագահ Աբդոլնասեր Հեմմաթիի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԻԻՀ ապահովագրական ոլորտը ներկայացնող առաջատար ընկերությունների ղեկավարները:
Այս մասին հայտնում են ՀՀ կենտրոնական բանկի լրատվական ծառայությունից։
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է երկու երկրների կողմից ապահովագրության ոլորտում փոխգործակցության ամուր հիմքերի ձևավորմանն ուղղված քայլերը: Նա հույս է հայտնել, որ այս այցը, ինչպես և վերջինիս շրջանակներում ՀՀ ապահովագրական ընկերությունների հետ կայացած հանդիպումները կնպաստեն ապահովագրության ոլորտում համագործակցության խթանմանն ու ամրապնդմանը:
Այցի շրջանակում տեղի ունեցավ ՀՀ կենտրոնական բանկի և ԻԻՀ կենտրոնական ապահովագրության միջև ապահովագրության ոլորտում համագործակցության հուշագրի ստորագրում:
Հուշագրի նպատակն է իրավական հիմքեր ստեղծել ապահովագրության ոլորտում համագործակցության համար: Հուշագրի համաձայն կողմերը համաձայնվում են
· ապահովագրական ծառայությունների մատուցումը հասանելի դարձնել երկու երկրների քաղաքացիների համար,
· համագործակցել վերաապահովագրության ոլորտում,
· իրենց ներպետական օրենսդրության շրջանակներում, հիմքեր նախատեսել ապահովագրական ընկերությունների ներկայացուցչություն ապահովելու համար,
· իրականացնել փոխադարձ ուսումնական ծրագրեր, սեմինարներ, փորձի փոխանակման այցեր:
Նշենք, որ ապահովագրության ոլորտում ՀՀ կենտրոնական բանկի և ԻԻՀ կենտրոնական ապահովագրության միջև համագործակցության նմանատիպ հուշագիր կնքվել է նաև 2009 թ.-ին:
15:23
15:09
10:24
10:09
09:48
09:36
09:03
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44