ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը փետրվարի 18-ին ընդունել է Արցախի Հանրապետության Սահմանադրության հանրաքվեին դիտորդական առաքելություն կատարելու նպատակով Ստեփանակերտ ժամանած Բոլիվիայի բազմազգ պետության Պատգամավորների պալատի խորհրդարանականներ Ալիսիա Կանկիին, Նելլի Լենսին, Մարիո Միտային և աշխատակազմի ներկայացուցիչ Սանդրա Կիրոսին:
Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ առաջին անգամ է Ազգային ժողովում հյուրընկալում Բոլիվիայից ժամանած պատվիրակության և երախտագիտություն է հայտնել, որ Արցախի համար շատ կարևոր քաղաքական իրադարձության օրը նրանք երկար տարածություն են հաղթահարել, որպեսզի աշխարհին ներկայացնեն հանրաքվեի ողջ ընթացքը:
Բոլիվիայի բազմազգ պետության Պատգամավորների պալատի պատգամավոր Ալիսիա Կանկի Կոնդորին, ներկայացնելով Բոլիվիայի և Լեռնային Ղարաբաղի պատմության նմանությունները, կարևորել է Արցախի ժողովրդի՝ ժողովրդավարական արժեքներին հետևելու բարձր կամքն ու պատրաստակամությունը, ինչի վառ ապացույցն է նոր Սահմանադրությունը:
«Մենք նույնպես պայքարում ենք ժողովրդավարական արժեքների համար, ուստի՝ ինձ համար մեծ պատիվ է այսօր լինել այստեղ և մաս կազմել այս կարևոր պատմական իրադարձությանը»,- նշել է Ալիսիա Կանկին:
Բոլիվիայի խորհրդարանական Մարիո Միտան պատգամավորների պալատի նախագահի և բոլիվիացիների անունից ողջունելով ԱԺ նախագահին՝ վստահություն է հատնել, որ Սահմանադրական բարեփոխումներն Արցախում հաջողությամբ կպսակվեն՝ հավելելով, որ իրենց համար մեծ հետաքրքություն է ներկայացնում Արցախի փորձը:
Այնուհետև Աշոտ Ղուլյանը, հյուրերի խնդրանքով, ներկայացրել է Սահմանադրական բարեփոխումների նախապատմությունը և պատասխանել նրանց հարցերին:
Հանդիպմանը մասնակցել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վարդգես Ուլուբաբյանը:
15:49
15:23
15:09
10:24
10:09
09:48
09:36
09:03
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
09:01
22:18
22:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44