Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ և Նոյեմբերյան համայնքների «Հայփոստ»-ի բաժանմունքներում արդեն գործարկվել են պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակներ: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում կատարված գրառման մեջ մեկնաբանում է.« Դա նշանակում է՝ այդ համայնքների մեր քաղաքացիները կխնայեն ժամանակ և ռեսուրսներ:
Երեք ամիս առաջ, երբ մեկնարկում էր «միասնական գրասենյակներ» ծրագիրը, առիթ եմ ունեցել նշել, որ այն զգալիորեն հեշտացնելու է պետական մարմիններին դիմելու ընթացակարգը մարզերի բնակչության, հատկապես՝ սահմանամերձ և հեռավոր համայնքների բնակիչների համար»:
Նշենք, որ համակարգը նաև քաղաքացուն հնարավորություն է ընձեռում իրեն անհրաժեշտ այս կամ այն փաստաթուղթը (չդատվածության տեղեկանք, ամուսնության բացակայության տեղեկանք և բազմաթիվ այլ փաստաթղթեր) ստանալու համար չգնալ մարզկենտրոն կամ Երևան, այլ դիմում ներկայացնել, օրինակ` մոտակա «Հայփոստի» գրասենյակ և այնուհետ՝ այնտեղից ստանալ պատրաստի արդյունքը:
Հիշեցնենք, որ միասնական գրասենյակներ գործում են նաև Երեւանում, Արմավիրի, Շիրակի, Կոտայքի, Արարատի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Տավուշի և այլ մարզերում:
«Մեծապես կարևորում եմ նաև, որ բացի պաշտոնական իրազեկումից մեզանից յուրաքանչյուրը ևս այս հնարավորության մասին տեղեկացնի մեր քաղաքացիներին իրեն հասանելի եղանակներով»,-գրել է նախարար Արփինե Հովհաննիսյանը ու կցել գործարկված գրասենյակների հասցեներին և մատուցվող ծառայությունների հղումները:
15:23
15:09
10:24
10:09
09:48
09:36
09:03
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44