ARM | RUS |

ՀՀ-ում հանցագործությունների թիվը 2016-ին աճել է

22.02.17 | 17:44

ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը ղեկավարել է ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը։

Ընդլայնված կոլեգիան քննարկել է 2016 թվականին կատարված աշխատանքները, վերլուծել հանցավորության վիճակը, շարժընթացը, բացահայտումների ուղղությամբ կատարված աշխատանքները։ Ըստ ոլորտների կատարված աշխատանքները ներկայացրել են ՀՀ ՔԿ նախագահի տեղակալներ Արամ Թամազյանը, Հայկ Գրիգորյանը, Վահագն Հարությունյանը և Արթուր Ղամբարյանը։

Հանրապետությունում 2016 թվականին գրանցվել է 18764 հանցագործություն՝ 2015 թվականի 17.143 դեպքի դիմաց. աճել են հիմնականում պետական ծառայության և կառավարման կարգի, սեփականության դեմ ուղղված հանցագործությունները։ 4,8 տոկոսով նվազել են ծանր հանցագործությունները, 20 տոկոսով աճել առանձնապես ծանր հանցագործությունները։

Ըստ զեկույցների՝ 2016 թվականին հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով 91,3 տոկոսով նախաքննությունն իրականացվել է ՀՀ ՔԿ ծառայողների վարույթում, իսկ մնացած 9,7 տոկոսը՝ ՀՔԾ-ի, ԱԱԾ-ի քննչական վարչության և Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության վարույթում։

ՀՀ ՔԿ քննիչների միջին ծանրաբեռնվածությունը կազմել է` 46.4, իսկ առանձին ստորաբաժանումներում՝ շուրջ 130 քրեական գործ։

Չնայած ծանրաբեռնվածությանը՝ հետևողական քայլեր են ձեռնարկվել ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերով քննության որակը և արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ և քննությունը ճիշտ պլանավորելու, ճիշտ կազմակերպելու արդյունքում կրճատվել են նախաքննության ժամկետները, էապես բարելավվել մի շարք հանցատեսակների բացահայտման ցուցանիշները։ Օպերատիվ-որոնողական մարմինների հետ համագործակցաբար ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաջողվել է ապահովել առանձնապես ծանր հանցագործությունների՝ շուրջ 90 տոկոսի բացահայտումը։

Եթե 2015 թվականի ընթացքում մինչև երկու ամիս ժամկետում ավարտվել է 1676 քրեական գործ, ապա 2016 թվականին՝ 1736, միաժամանակ, էապես նվազել են մեկ տարուց ավելի քննվող քրեական գործերը։

«Քրեական գործերով նախաքննության ընթացքում, օրենքով սահմանված կարգով, սահմանափակվում են ներգրավված անձանց մի շարք սահմանադրական իրավունքները, և անընդունելի են քննության անհարկի ձգձգումները։ Պետք է հնարավորինս օպերատիվ պարզվեն հանգամանքները և կայացվեն համապատասխան դատավարական որոշումներ։ Միայն սեղմ ժամկետներում հանցագործությունների բացահայտումը կնպաստի կատարած արարքի համար պատժի անխուսափելիության հոգեբանության ձևավորմանը»,- նշել է ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը՝ հանձնարարելով ամենօրյա հսկողություն սահմանել բազմադրվագ, առանձնակի բարդություն ներկայացնող քրեական գործերի քննության, բացահայտման նկատմամբ։

«Քննչական աշխատանքի թիվ մեկ ցուցանիշը հանցագործությունների բացահայտումն է։ Քննիչն է այն դատավարական անձը, ով ղեկավարում է բոլոր նրանց գործողությունները, ովքեր իրենց նպաստը պետք է բերեն հանցագործությունների բացահայտման, ապացույցներ ձեռք բերելու, ֆիքսելու գործին։ Հանրության կողմից պահանջը ձեզ է ներկայացվում»,- ասել է Ա.Հովսեփյանը։

Անդրադառնալով քննության ժամկետների կրճատմանը՝ զեկուցողները նշեցին, որ դրան մեծապես նպաստել են իրականացված կազմակերպական աշխատանքները։ Օրինակ՝ դատարանների որոշումների հիման վրա կապի օպերատորներից վերծանումներն ստանալու էլեկտրոնային համակարգի ներդրման շնորհիվ վերծանումներն ստացվում են սեղմ ժամկետներում, որը նպաստում է առաջ քաշված վարկածներն առավել օպերատիվ ստուգվելուն։

Քննության համար առաջնային խնդիրներից է շարունակում մնալ քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվող փորձաքննությունների կատարման ժամկետները, առանձին դեպքերում նաև՝ որակը։

Զեկուցվեց, որ 2016 թվականին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի հետ աշխատանքային քննարկումների արդյունքում մշակվել են համագործակցության նոր մեխանիզմներ, որը հնարավորություն է տալիս ավելի սեղմ ժամկետներում և առավել մատչելի գներով կազմակերպել դատահոգեբանական փորձաքննությունների կատարումը։ Բժշկական համալսարանի մասնագետները պատրաստակամություն են հայտնել կատարել քրեական գործերով դատահոգեբանական փորձաքննությունների կատարումը: Նշված ամբիոնի մասնագետների կողմից արդեն իսկ իրականացվել է մի քանի դատահոգեբանական փորձաքննություն, որոնց համար պահանջվել է 45 օր, և միայն մեկ դեպքում է տևել 4 ամիս՝ կապված քրեական գործի բազմածավալ լինելու հետ։

Այդպիսով փաստվեց, որ ԵՊԲՀ-ի հոգեբանության ֆակուլտետի մասնագետների կողմից իրականացված դատահոգեբանական փորձաքննությունների կատարման ժամկետները գոհացուցիչ են: Ներկայումս աշխատանքային քննարկումներ են իրականացվում մանկավարժական պետական համալսարանի համապատասխան մասնագետների հետ՝ նրանց ևս փորձաքննությունների կատարմանը ներգրավելու համար։

«Կազմակերպական, ինչպես նաև քննիչների վերապատրաստման ուղղությամբ զգալի աշխատանքներ են կատարվել, և բոլոր վիճակագրական տվյալները վկայում են, որ հաջողվում է ապահովել քննության որակի և արդյունավետության բարձրացումը, բայց դա մեզ չպետք է գոհացնի, ինքներս մեզ չպետք է գովենք, այլ խորությամբ ուսումնասիրենք խնդիրները, վեր հանենք բացթողումները և հետևողական քայլերով շտկենք դրանք։ Պետք է միշտ քննադատաբար մոտենանք մեր աշխատանքներին, քանի որ միայն այդպես կարող ենք առաջ գնալ, արդյունավետ նախաքննություն ապահովել»,- նշել է Ա.Հովսեփյանը:

Բանախոսները նշել են, որ 2016 թվականին ՔԿ վարույթում քննվող քրեական գործերով կատարված բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում մի շարք դեպքերում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ հատուկ սուբյեկտների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ, և այդ գործերն ուղարկվել են ըստ քննչական ենթակայության՝ ՀՔԾ՝ նախաքննությունը շարունակելու։ Միաժամանակ ՀՔԾ են գործուղվել նաև երեք տասնյակից ավելի քննիչներ՝ խմբի կազմում աջակցելու նշված քրեական գործերով քննությունն իրականացնելու հարցում։

Քննարկման արդյունքներով՝ ՀՀ ՔԿ նախագահը տվեց մի շարք հանձնարարականներ՝ կարևորելով հանցագործությունների վերաբերյալ քննչական կոմիտեում ստացվող հաղորդումներին արագ, օրենքով սահմանված կարգով ընթացք տալը։ Ա.Հովսեփյանը տարածքային ստորաբաժանումների ղեկավարների ուշադրությունը հրավիրեց առաջիկա համապետական ընտրությունների ընթացքում հնարավոր ընտրախախտումներին կամ ընտրական գործընթացով պայմանավորված այլ քրեորեն հետապնդելի արարքներին ՀՀ ՔԿ իրավասության սահմաններում արագ և պատշաճ իրավական գնահատական տալու կարևորության վրա։

«Տեղերում հնարավորինս արագ և սահմանված կարգով պետք է արձագանքեք հնարավոր ընտրախախտումների մասին հաղորդումներին։ Յուրաքանչյուր դեպք պետք է օպերատիվ դառնա քննության առարկա»,- շեշտել է ՔԿ Նախագահը։


Վթար՝ Գյումրի-Երևան ավտոճանապարհին. 5 վիրավորներից մեկի վիճակը ծանր է

Վթար՝ Գյումրի-Երևան ավտոճանապարհին. 5 վիրավորներից մեկի վիճակը ծանր...

19:06

Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Ծառուկյան (Տեսանյութ)

Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու...

15:49

Կենդանաբանական այգու դիմաց բախվել են «Mercedes CLS»-ը, «Jaguar»-ը, «Toyota»-ն և թիվ 53 երթուղին սպասարկող ավտոբուսը. կան տուժածներ

Կենդանաբանական այգու դիմաց բախվել են «Mercedes CLS»-ը, «Jaguar»-ը, «Toyota»-ն և թիվ 53 երթուղին...

15:23

Լևոն Տեր-Պետրոսյանը զտարյուն դաշնակցական է. Նիկոլ Փաշինյան

Լևոն Տեր-Պետրոսյանը զտարյուն դաշնակցական է. Նիկոլ...

15:09

Ես չկարողացա ժողովրդին բացատրել, որովհետև ժողովուրդը չէր ցանկանում լսել. ես «սխալ» էի՝ լինելով ճիշտ. Սերժ Սարգսյան

Ես չկարողացա ժողովրդին բացատրել, որովհետև ժողովուրդը չէր ցանկանում լսել. ես «սխալ» էի՝ լինելով...

10:24

«Երեք դաշնակահար՝ մեկ բեմում» նախագիծը վերադառնում է. հայ և օտարազգի վիրտուոզ երաժիշտները հանդես կգան Երևանում

«Երեք դաշնակահար՝ մեկ բեմում» նախագիծը վերադառնում է. հայ և օտարազգի վիրտուոզ երաժիշտները հանդես...

10:09

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:48

ԵՄ–ի հետ համատեղ մի նոր նախաձեռնությամբ ենք հանդես գալու. ԱԳ փոխնախարարը՝ Հայաստան–ԵՄ գագաթնաժողովի մասին

ԵՄ–ի հետ համատեղ մի նոր նախաձեռնությամբ ենք հանդես գալու. ԱԳ փոխնախարարը՝ Հայաստան–ԵՄ...

09:36

Պետական բուհերում ՀՀ քաղաքացիների համար կրթությունը դարձնելու ենք անվճար. «Միասնության թևեր»

Պետական բուհերում ՀՀ քաղաքացիների համար կրթությունը դարձնելու ենք անվճար. «Միասնության...

09:03

Թոշակառուներին կոչ եմ անում չլսել չուզողների ձայները և ճամփորդել. Փաշինյան

Թոշակառուներին կոչ եմ անում չլսել չուզողների ձայները և ճամփորդել....

13:49

Պետք է հակազդել հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններին ադրբեջանական անօրինական միջամատությանը. Թաթոյան

Պետք է հակազդել հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններին ադրբեջանական անօրինական...

13:42

Հօգուտ Արտաշատի՝ կբռնագանձվի 61 միլիոն 665 հազար դրամ

Հօգուտ Արտաշատի՝ կբռնագանձվի 61 միլիոն 665 հազար դրամ

13:40

Կասեցվել է Երևանի կենտրոնում գործող «Քամանչա» ռեստորանի կաթսայատան գործունեությունը

Կասեցվել է Երևանի կենտրոնում գործող «Քամանչա» ռեստորանի կաթսայատան...

11:45

Ադրբեջանը ֆիզիկապես է քանդում հայկական Եկեղեցիները, իսկ Հայաստանի իշխանությունն ուզում է վարչականորեն կազմաքանդել. Տեր Մակար

Ադրբեջանը ֆիզիկապես է քանդում հայկական Եկեղեցիները, իսկ Հայաստանի իշխանությունն ուզում է...

11:13

Ի՞նչ է ասել Թաթոյանը ԵՄ դեսպանին. ի՞նչ նկատի ունի, երբ ասում է՝ ՀՀ ընտրություններում Ադրբեջանն ունի իր թեկնածուն․փաստեր

Ի՞նչ է ասել Թաթոյանը ԵՄ դեսպանին. ի՞նչ նկատի ունի, երբ ասում է՝ ՀՀ ընտրություններում Ադրբեջանն...

10:45

«Ադրբեջանից որևէ առաջարկ չենք ստացել»․ ՄԻՊ-ի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանին

«Ադրբեջանից որևէ առաջարկ չենք ստացել»․ ՄԻՊ-ի արձագանքը՝ Ռուբեն...

10:26

Սարավան-Զանգեր ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար

Սարավան-Զանգեր ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների...

09:45

Կդադարեցվի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

Կդադարեցվի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

09:17

Իրանը հայտարարել է, որ Թրամփի առաջարկած հրադադարի երկարաձգումը ոչինչ չի նշանակում

Իրանը հայտարարել է, որ Թրամփի առաջարկած հրադադարի երկարաձգումը ոչինչ չի...

09:01

Կարեն Ասլանյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Կարեն Ասլանյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե...

22:18

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44