Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի Պետրոգրադսկի շրջանի ղեկավար Յուրի Գլադունովի և Մոսկովսկի շրջանի ղեկավար Վլադիմիր Ուշակովի հետ: Ողջունելով հյուրերին` Տարոն Մարգարյանը նկատել է, որ Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև ձևավորված համագործակցությունն իսկապես արդյունավետ է և հաջողված, ինչը տարեցտարի գործնական նոր որակ է հաղորդում Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև կառուցողական ծրագրերի իրականացմանը: Առանձնակի կարևորելով համագործակցության ընդլայնումը նաև Երևանի վարչական շրջանների և Սանկտ Պետերբուրգի շրջանների միջև` քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ այն ևս կլինի հաջողված ու կառուցողական:
«Երկու քաղաքների միջև ստորագրված համագործակցության 2015-2020 թթ. ծրագիրը մեկ անգամ ևս փաստում է, որ գործընկերային մեր հարաբերություններն իսկապես արդյունավետ են ու հեռանկարային: Այս հարցում, անշուշտ, իր դերակատարումն ունի մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը և, իհարկե, երկու քաղաքների միջև հաստատված փոխգործակցության ծրագրի արդյունավետ կյանքի կոչման ուղղությամբ իմ գործընկերոջ՝ նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետևողականությունը: Շարունակական համագործակցության շրջանակում առանձնակի կարևորված է նաև Երևանի վարչական շրջանների և Սանկտ Պետերբուրգի շրջանների միջև փոխգործակցության ծրագրերի հաստատումը, ինչը, վստահ եմ, ևս կունենա արդյունավետ զարգացում»,- ընդգծել է քաղաքապետը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և փոխանցելով նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի ջերմագին ողջույնները` Սանկտ Պետերբուրգի Պետրոգրադսկի շրջանի ղեկավար Յուրի Գլադունովն ու Մոսկովսկի շրջանի ղեկավար Վլադիմիր Ուշակովը ընդգծել են, որ Երևանը ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի համար կայուն և վստահելի գործընկեր է, ինչն իր հերթին մեծապես կնպաստի Երևանի վարչական շրջանների հետ հաստատվող բազմոլորտ համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
21:28
21:26
21:12
15:51
15:17
15:03
14:55
14:39
13:37
13:16
11:45
11:40
11:16
11:16
11:10
10:58
10:37
10:17
10:02
21:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44