ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունն ու հրշեջ-փրկարարական ջոկատները: Ինչպես տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից, ԱԻ նախարարը հանդիպել է Վայոց ձորի փրկարարական վարչության, Վայք և Եղեգնաձոր քաղաքների հրշեջ-փրկարարական ջոկատների, ինչպես նաև՝ մարզային Ճգնաժամային կառավարման կենտրոնի անձնակազմին: Հանդիպմանը ներկա են եղել Վայոց ձորի մարզպետ Հ. Սարգսյանն ու ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն Մուշեղ Ղազարյանը:
Նախարար Տոնոյանը շրջել հրշեջ-փրկարարական ջոկատներով, ծանոթացել վերջիններիս շենքային պայմաններին, տեխնիկական զինվածությանն ու զրուցել անձնակազմի հետ ընթացիկ խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ: Դ. Տոնոյանը կարգադրել է հատուկ ուշադրություն դարձնել հրշեջ-փրկարարների համազգեստի որակին:
Վայոց ձորի մարզպետի և համայնքային ղեկավարների հետ աշխատանքային քննարկման ընթացքում կարևորվել է համայնքային բյուջեում աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված կետի նախատեսումը: Ընդգծելով մարզերում աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքների անհրաժեշտությունը՝ նախարարը Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Տ. Պետրոսյանին կարգադրել է կենտրոնանալ աղետների կանխարգելիչ աշխատանքների վրա՝ ուժեղացնելով համագործակցությունը մարզային իշխանությունների հետ:
ԱԻ նախարարի հաջորդ կայանը Եղեգնաձոր քաղաքում տեղակայված մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն էր: Նախարարը ծանոթացել է մարզային ՃԿԿ-ի տեխնիկական հնարավորություններին, զրուցել անձնակազմի հետ, ինչպես նաև՝ ստուգել կապը մայրաքաղաքում տեղակայված Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հետ, որտեղից նախարարին զեկուցել են հանրապետությունում օպերատիվ իրավիճակի մասին:
10:24
10:09
09:48
09:36
09:03
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
19:10
17:55
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44