Ըստ www.armtimes.com կայքում զետեղված «20 տարի առաջ մահացած քաղաքացու անունը ընտրական ցուցակում է» վերնագրով հրապարակման՝ Երևանի թիվ 9/12 ընտրատարածքային ցուցակում հայտնվել են 1938 թվականին ծնված Աբրահամ Վարդապետյանի տվյալները, այնինչ, վերջինս մոտ 20 տարի առաջ է մահացել:
Անհասկանալի տրամաբանությամբ՝ հոդվածագիրը Ա. Վարդապետյանին համարում է դեռևս 20 տարի առաջ մահացած, այն դեպքում, երբ մահվան փաստի գրանցման մասին պաշտոնական տեղեկատվություն առկա չէ: Ավելին, հրապարակումից ակնհայտ է, որ հարևաններից ոչ մեկի կողմից նման հայտարարություն չի արվում՝ նույնիսկ ենթադրության տեսքով:
Տարածված տեղեկատվությունը պարզելու նպատակով ոստիկանության ծառայողներն այցելել են նշված հասցե: Մի քանի հարևանների կողմից տրված բացատրության համաձայն, ովքեր այդ շենքում բնակվում են 30 տարուց ավելի, Աբրահամ Վարդապետյանի մահվան փաստի կապակցությամբ որևէ տեղեկություն չունեն, իսկ Խորենացի փողոցի 47-րդ շենքի 45 բնակարանի բնակչուհի Սիլվա Աշոտի Սարգսյանը հայտարարել է, որ Աբրահամ Վարդապետյանն իր ամուսինն է, բնակվում է Ֆրանսիայում և չի մահացել:
Անհրաժեշտ է նշել, որ ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված է ժամկետ, նախնական ցուցակները հրապարակելուց հետո դրանցում առկա անճշտություններ հայտաբերելիս համապատասխան տեղեկություններ ներկայացնել իրավասու մարմնին: Այնինչ, սեփական ենթադրությունների և դատողությունների հիման վրա տարածվում է անհիմն տեղեկատվություն՝ սխալ հանրային կարծիք ձևավորելու նպատակով: Կոչ ենք անում ընտրողների ցուցակներում անճշտություններ հայտնաբերելիս՝ տրամադրել ՀՀ ոստիկանությանը: Իսկ եթե իրավասու մարմնի կողմից արձանագրվեն դրանք չընդունելու դեպքեր, ապա դրանից հետո միայն հանդես գալ հայտարարություններով:
10:24
10:09
09:48
09:36
09:03
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
19:10
17:55
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44