ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 28.07.2016թ.-ին հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Արման Սարգսյանն ապօրինի կերպով ձեռք է բերել և իր աշխատասենյակում պահել խոշոր չափի «տրամադոլ» տեսակի հոգեմետ դեղամիջոց. տեղեկացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։
Այսպես, նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա պարզվել և հիմնավորվել է, որ ոստիկանության օպերլիազորը, խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ /հոգեներգործուն/ նյութերի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգը, Ազատան գյուղի բնակիչ Ա. Ամբարդարյանից ապօրինի կերպով ձեռք է բերել և իր աշխատասենյակում առանց իրացնելու նպատակի ապօրինի պահել խոշոր չափի «տրամադոլ» տեսակի հոգեմետ ակտիվ բաղադրատարր պարունակող 8 սրվակ դեղամիջոց, որոնք հայտնաբերվել և առգրավվել են 23.12.2016թ.-ին` օպերլիազորի աշխատասենյակի խուզարկության արդյունքում:
Այսպիսով, խոշոր չափերի հոգեմետ նյութեր ապօրինի ձեռք բերելու և պահելու համար ոստիկանության օպերլիազոր Արման Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:24
10:09
09:48
09:36
09:03
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
19:10
17:55
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44