Տավուշի մարզի Դիլիջան խոշորացված համայնքում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցիչներն այսօր ծանոթացել են համայնքում իրականացվող ծրագրերի ընթացքին:
Այս մասին հայտնում են ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից։
USAID-ի «Աջակցություն տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում Դիլիջան համայնքում 2017-2018 թթ-ի ընթացքում կկատարվի 1.7 մլն դոլարի ներդրում: Արդեն Դիլիջան համայնքին տրամադրվել են 3 ինքնաթափ բեռնատար, 2 բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, 1 գրեյդեր:
Առաջիկայում համայնքը կստանա ևս մեկ ինքնաթափ բեռնատար և ավտոգրեյդեր, սանմաքրման փոշեկուլ մեքենա, ձյուն մաքրող կոմունալ մեքենա, 2 ավտոաշտարակ՝ լուսավորության համակարգը անթերի պահելու և բարձրահարկ շենքերի վրա կատարվելիք մեկուսացման և վերանորոգման աշխատանքների համար, թրթուրավոր տրակտոր, որը կաշխատի դժվարանցանելի ճանապարհներին և աղբավայրում՝ լուծելով բազմաթիվ կոմունալ խնդիրներ:
Մեքենաներն ու սարքավորումները նորմատիվային պայմաններում և պատշաճ կերպով սպասարկելու համար կառուցվելու է տեխնիկայի սպասարկման կայանատեղի:
Տեխնիկական միջոցները և սարքավորումները օգտագործվելու են Դիլիջան խոշորացված համայնքի փողոցային լուսավորության համակարգի ստեղծման ու համալրման, համայնքի աղբահանության համակարգի ձևավորման ու սպասարկման, ներհամայնքային ճանապարհների սպասարկման համակարգի ձևավորման, համայնքային տնտեսության պահպանման ու բարելավման նպատակով:
Դիլիջանի արտաքին լուսավորության բարելավման շրջանակներում Դիլիջան քաղաքային համայնքի 1500 լուսատու կփոխարինվի ժամանակակից լուսադիոդային սարքերով, իսկ 6 բնակավայրում կանցկացվի ժամանակակից լեդ լուսավորություն: 2017 թվականի ընթացքում կկառուցվեն 2 բազմաֆունկցիոնալ կանգառ-շուկա՝ ստեղծելով հարմարավետ պայմաններ՝ ինչպես իրենց մթերքը վաճառող տնային տնտեսությունների, այնպես էլ զբոսաշրջիկների համար:
Դիլիջանի, Գոշի, Հաղարծնի և Թեղուտի դպրոցներում գործում են նաև բարձր տեխնոլոգիական գիտելիքներով ապահովող 4 ինժեներական լաբորատորիա. ընդհանուր առմամբ հաճախում է 170 աշակերտ:
Ներդրումային ծրագրերը իրականացվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից, իսկ ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը համարվում է վերը նշված ծրագրերի իրականացման համակարգողը:
10:24
10:09
09:48
09:36
09:03
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
19:10
17:55
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44