Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ կատարվող գործարքները 2017թ. փետրվարին հունվարի նկատմամբ աճել են: Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ամփոփ տեղեկատվության՝ 2017թ. փետրվարին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 12 247 գործարք:
Նշենք, որ 2017թ. հունվարին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել էր 9 866 գործարք:
Ըստ ԱՎԾ-ի՝ տոկոսային հարաբերությամբ, 2017թ. փետրվարին, հունվարի համեմատ, անշարժ գույքի օտարման գործարքներն աճել են Երևանում 39,7 %-ով, Կոտայքում 10,4 տոկոսով, Գեղարքունիքում՝ 7,9%-ով, Արմավիրում 7,1% և այլն:
2017թ. փետրվարին հանրապետության քաղաքներում և մայրաքաղաք Երևանում, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գները նախորդ ամսվա համեմատ նվազել են կամ մնացել անփոփոխ: Բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գներն ըստ մարզերի քաղաքների՝ հիմնականում նվազել են:
Օրինակ, Երևանի Կենտրոն վարչական շրջանում բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2017թ. հունվարին կազմել են 428 250 դրամ, փետրվարին մնացել են անփոփոխ:
Արաբկիրում՝ հունվարին և փետրվարին բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները կազմել է 357 450 դրամ, Քանաքեռ-Զեյթունում հունվարին կազմել է 281 000 դրամ, փետրվարին նվազել՝ 280 500 դրամ, Նոր-Նորքում 254 500 դրամից դարձել է 254 300 դրամ և այլն:
Բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գինը Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում հունվարին 116 200 դրամից, փետրվարին դարձել է 116 000 դրամ: Արարատի Մարզի Արտաշատ քաղաքում 99 250 դրամից դարձել է 99 150 դրամ:
09:03
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44