Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի Լենինսկի շրջանում կրկնակի սպանության կասկածանքով ձերբակալվել է ՀՀ քաղաքացի, այս մասին հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեի Մերձմոսկովյան շրջանի քննչական գլխավոր վարչության մամուլի ծառայությունից, գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Մի քանի դատվածություն ունեցող 35-ամյա ՀՀ քաղաքացու մասնակցությունը սպանությանը հաստատվել է քննիչների կողմից: Հայտնի է, որ սպանությունը տեղի է ունեցել կողմերի միջև ծագած վեճի հետևանքով:
Հիշեցնենք, որ օրերս հայտնի էին դարձել ՌԴ Մոսկվայի մարզի Լենինսկի շրջանի Ռազվիլկա գյուղում «Մերսեդես» մակնիշի մեքենայի բեռնախցիկում մահացած հայտնաբերված երկու տղամարդկանց անունները: Սպանվածներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի Խորեն Մարգարյանն է, երկրորդը՝ Աբխազիայի բնակիչ Միքայել Լալայանը: Իրավապահների վարկածով՝ տղամարդկանց սպանելուց առաջ խոշտանգել են:
Փողոցներից մեկում կայանված ավտոմեքենան օրեր առաջ հայտնաբերել էր մոտակա տներից մեկի բնակիչը: Նրան կասկածելի էր թվացել, որ անծանոթ ավտոմեքենան երկար ժամանակ կանգնած է իր տան մոտ: Տղամարդը ոստիկանություն էր կանչել: Իրավապահները որոշել են զննել կասկածելի ավտոմեքենան: Բեռնախցիկում նրանք տղամարդու երկու մարմին են գտել: Փորձագետները եկել են եզրակացության, որ սպանությունից առաջ նրանց խոշտանգել են, քանի որ մարմնի և դեմքի վրա եղել են կապտուկներ և քերծվածքներ:
Քննիչները վարկած են առաջ քաշել, որ դա եղել է պատվիրված սպանություն, քանի որ մարդասպանն առաջին կրակոցն արձակել է մարմնին, ապա՝ գլխին:

09:03
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44