BBC-ի թուրքալեզու ծառայությունը հատուկ անդրադարձ է կատարել հին հայկական մայրաքաղաքներից Անիի պատմությանն ու անվանել այն «Մոռացված կայսրության մայրաքաղաք»:
«Կարսից 45 կմ հեռավորության վրա գտնվող Անի քաղաքն իր պատմության ընթացքում տեսել է բազմաթիվ կայսրություններ՝ Բյուզանդիայից մինչև Օսմաններ: Հայ Բագրատունիների թագավորական տոհմի իշխանության օրոք Անին իրենից ներկայացնում էր տարածաշրջանում ռազմական ուժի և մշակութային կենտրոն», - գրում է BBC-ի թուրք թղթակիցն ու նշում, որ ավելի քան 90 տարի լքված վիճակում գտնվող Անիում միակ ձայնը, որ այժմ լսվում է, դա Հայաստանի և Թուրքիայի սահմանը հանդիսացող կիրճում սվսվացող քամու ձայնն է:
«Այս ավերակներն ունեն հարյուրամյակների պատմություն, որը ձգվում է հայ Բագրատունիներից Բյուզանդիա, սելջուկ թուրքերից մինչև Օսմանյան կայսրություն», - գրում է թղթակիցն ու շարունակում.
«1877-78թթ.-ին ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Անին թողնվում է ռուսներին, իսկ երբ պայթում է Առաջին համաշխարհայինը՝ օսմանները հետ են վերցնում այն: Սակայն Անիի բարձրավանդակն ավելի ուշ տրվելու էր նորաստեղծ Հայաստանի Հանրապետությանը: Վերջին անգամ՝ 1920թ.-ին Անին կրկին ձեռքից ձեռք անցավ ու մտցվեց Թուրքիայի հանրապետության կազմի մեջ»:
Այստեղով անցնող Ախուրյան գետը BBC-ի թուրքալեզու ծառայության լրագրողն անվանում է «բնական սահման» Թուրքիայի և Հայաստանի միջև, որը փակվել է դեռևս 1993թ.-ին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև եղած տարաձայնությունների պատճառով:
«Այստեղ մնացած բազմաթիվ եկեղեցիների ավերակները, կարծես, լքված քաղաքի լուռ պահակներն են», - գրում է նա ու նշում, որ Բագրատունյաց թագավորության օրերին՝ Անիի տնտեսական հզոր կենտրոն լինելու ժամանակ, այստեղի բնակչությունն անցել է 100 000-ը:
Խոսելով Անիի Մայր տաճարի մասին՝ լրագրողը նշում է. «1001թ.-ին հայ թագավոր Գագիկի կողմից կառուցված այս տաճարը վկան է եղել այն շրջանի, երբ հայ բնակչությունն այստեղ մեծամասնություն էր կազմում: Այս տաճարի գմբեթը կառուցած Տրդատ ճարտարապետը հետագայում աշխատել է նաև մասնակցել է Այա Սոֆիայի վերանորոգման աշխատանքներին»:
Թուրք թղթակիցը նկատում է, որ UNESCO-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում տեղ գտած Անիի պատմա-մշակութային ժառանգության շուրջ բանավեճերը թուրք և հայ պատմաբանների միջև չեն դադարում, սակայն, այնուամենայնիվ, վերջին շրջանում երկու կողմի պատմաբաններն ու հնագետները սկսել են հիշեցնել աշխարհին Անիի՝ մոռացված կարևորության մասին: 





16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55