ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է հնդկական «NEL group» և «YNG group» ընկերությունների տնօրեն Յաշոդա Նանդ Գուպտայի գլխավորած պատվիրակությանը: Հյուրերը Հայաստան են ժամանել այս տարվա փետրվարին նախարարի` Հնդկաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում: Հանդիպման սկզբում պատվիրակության ղեկավարը համառոտ ներկայացրել է իր գլխավորած ընկերությունների գործունեությունը` նշելով, որ այցի հիմնական նպատակը Հայաստան հնդկական գյուղտեխնիկայի, մասնավորապես տրակտորների ներկրման հնարավորության քննարկումն է, ինչպես նաև գինեգործության ոլորտում հայ մասնագետների հետ գործարար կապերի հաստատումը: «Մենք շատ ենք կարևորում Հնդկաստանի հետ գյուղատնտեսության ոլորտում հարաբերությունների ընդլայնումը, քանի որ ունենալով մեծ շուկա` այն լայն հնարավորություններ է բացում երկկողմ համագործակցության և Հնդկաստանում հայկական արտադրանքի ներկայացման համար», - նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը: Դրական գնահատելով դեպի Հայաստան հնդկական տրակտորների ներկրման հնարավորությունը` նախարարը միաժամանակ ընդգծել է հայ գյուղատնտեսների համար գյուղտեխնիկայի գների մատչելիության և բարձր որակի ապահովման կարևորությունը: Որպես հնարավոր տարբերակ` հնդկական կողմն առաջարկել է հանրապետություն ներկրել տրակտորների համապատասխան ագրեգատները` տեղում հավաքումը կազմակերպելու նպատակով: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև գինեգործության ոլորտում հայ-հնդկական համագործակցությանը, որի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ մի շարք հայկական գինեգործական ընկերությունների ներկայացուցիչների հետ: Այս ուղղությամբ համագործակցությունն ավելի ամուր հիմքերի վրա դնելու նպատակով նախարարն առաջարկել է կազմակերպել գինեգործական ցուցահանդեսներ` երկու երկրների շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին:
21:28
21:26
21:12
15:51
15:17
15:03
14:55
14:39
13:37
13:16
11:45
11:40
11:16
11:16
11:10
10:58
10:37
10:17
10:02
21:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44