Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին «Ելք» դաշինքն իր նախընտրական ծրագրում ներառել է մայրաքաղաքում առկա տրանսպորտի խնդիրները լուծող դրույթներ, որոնք էլ Aysor.am-ի թղթակիցը քննարկել է ավագանու թեկնածու Դավիթ Խաժակյանի հետ:
Խոսելով ծրագրում ներառված ավտոբուսային միջանցք ձևավորելու իրենց առաջարկի մասին՝ նա նշեց, որ այն ենթադրում է փողոցի երթևեկելի հատվածում առանձնացել երթևեկության մեկ գոտի, որով երթևեկելու է բացառապես հանրային տրանսպորտի շարժակազմը՝ ավտոբուսներ և միկրոավտոբուսներ:
Ավագանու թեկնածուի խոսքով՝ փոքր կենտրոն տանող փողոցների մեծամասնությունն առնվազն ունի երեք երթևեկելի գոտի, որոնցից մեկը կարելի է հեշտությամբ հատկացնել հանրային տրանսպորտին:
«Կարծիք կա, որ, եթե մենք առանձնացնեք այս գոտին, խցանումներն ավելի կշատանան, որովհետև նեղացնում են այլ տրանսպորտային միջոցների համար երթևեկելի հատվածը: Բայց ես ցանկանում եմ նշել, որ հանրային տրանսպորտի տեսակարար կշիռը այլ տրանսպորտային միջոցների նկատմամբ շատ մեծ է, և իրենց համար երթևեկության գոտու առանձնացմամբ կարգավորվելու են հանրային տրանսպորտի չվացուցակները», - ասաց նա:
Ինչպես նկատեց նա, ճանապարհատրանսպորտային օրենքներով կան բազմաթիվ կարգավորումներ, որոնք հանրային տրանսպորտի միջոցներին առավելություն են տալիս երթևեկության մեջ, մասնավորապես, այլ տեսակի տրանսպորտը պարտավոր է զիջել հանրային տրանսպորտային միջոցին կանգառ դուրս գալու ժամանակ:
Դավիթ Խաժակյանն ընդգծեց, որ փոփոխությունները պետք է անել համակարգային, այսինքն՝ ավտոբուսային միջանցքից բացի, իրենք առաջարկում են Բաղրամյան փողոցից Օրբելի, Բարեկամության մետրոյի խաչմերուկի նման, այլ ծանրաբեռնված խաչմերուկներին կառուցել էստակադաներ՝ ստորգետնյա կամ վերևից կամուրջների տեսքով՝ ելնելով ճարտարապետական առանձնահատկություններից:
Անդրադառնալով իրենց դաշինքի կողմից առաջարկած մեկ այլ կետին, ինչի համաձայն «Ելք»-ը նախատեսում է ավտոբուսների, տրոլեյբուսների, մետրոպոլիտենի կողմից ուղևորափոխադրումների չափաբաժինը առաջիկա հինգ տարիներին հասցնել 80%-ի՝ եղած 46%-ի փոխարեն, ավագանու թեկնածուն բացատրեց, որ երթուղային միկրոավտոբուսները, մասնավորապես, «գազելները» պետք է հասցվեն մինիմումի, այսինքն՝ թողնվեն միայն վերջերս գնվածները և դրանց փոխարեն օգտագործվեն միջին և մեծ չափերի ավտոբուսներ:
«Ելք» դաշինքի ծրագրում նաև ընդգրկված է «խելացի լուսացույցներ» եզրույթը, որն առաջարկվել է 2015 թվականին հայ ծրագրավորողների կողմից ԴիջիԹեք Էքսպո-ի ժամանակ:
«Այն իրենից ներկայացնում է հետևյալը. Խաչմերուկի տարբեր հատվածներում կուտակված են լինում տարբեր ծավալի մեքենաներ: Այժմ լուսացույցերի կանաչ և կարմիր լույսեր ցույց տալու ժամանակը շատ հստակ է: Մի կողմում, ենթադրենք, Մաշտոցի պողոտայում, օրինակ, կարող է լինել 63 վրկ, իսկ խաչմերուկի մյուս կողմի երթևեկությունը կարող է լինել 20 վրկ, և որոշ ժամանային հատվածներում կարող է այնպես լինել, որ կա՛մ Մաշտոցի, կա՛մ Պուշկինի վրա խցանումներ առաջանան, այսինքն՝ մեկ փողոցը լինի գերբեռնված, մյուսը՝ ազատ: Իսկ խելացի լուսացույցը ենթադրում է, որ խաչմերուկի վրա տեղադրված են լինելու սենսորներ, որոնք իրենց մեխանիզմով շատ պարզ են. տեսնում են, թե ինչ երկարությամբ և քանակությամբ մեքենաներ են կանգնած, որոշում են՝ քանի վայրկյան բաց կամ փակ պահել ուղղությունները»:
Ինչ վերաբերում է իրենց կողմից առաջարկած մրցութային կարգով նոր կայանատեղերի ստեղծմանը, Դավիթ Խաժակյանը նշեց, որ հիմա քաղաքում գործում է ընդամենը մեկ փարքինգ սերվիս, որը կենտրոնում և արվարձաններում հավասարաչափ չի բաշխում կարմիր գծերի համար նախատեսված վճարային տերմինալները:
«Մենք առաջարկում ենք մրցութային կարգով ընտրել ևս մեկ ընկերության, որը դա կանի հավասարաչափ, իսկ մրցույթի հաղթողի քննարկման նիստը կհեռարձակվի օնլայն», - ասաց նա:
aysor.am
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26