Հայաստանում 7-րդ անգամ կանցկացվի տոլմայի փառատոն: Այս անգամ փառատոնը հյուրերին կհյուրընկալի մայիսի 20-ին Արարատի մարզի Հնաբերդ գյուղում: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը:
Մինչ այդ Մամուլյանը շեշտեց, որ տոլման հայկական կերակուր է, առաջացել է՝ «տոլի» բառից և ամենևին էլ կարևոր չէ «դոլմա», թե «տոլմա» կկոչես այն: «Տոլմայի նախնական ձևը եղել է խաղողի վազից ու ծեծված մսից, հետո փոփոխվել է, առաջացել են տարբեր եղանակներ պատրաստման՝ կախված տարածաշրջանից: Էական նշանակություն չունի՝ «տոլմա» կասես, թե «դոլմա», որովհետև ժամանակին այն կոչվել է նաև ուդուլի, իսկ վեճը՝ «տ», թե «դ», արհեստական է»,- ասաց նա:
Ս. Մամուլյանի խոսքով՝ տոլման եղել է ու մնում է հայկական տոնական սեղանների անբաժանելի մաս դեռևս բնապաշտական ժամանակաշրջանից:
Սեդրակ Մամուլյանը շեշտեց, որ տոլմայի փառատոնը զբոսաշրջության համար բավական կարևոր է, ինչպես և Հայաստանում անցկացվող մնացած փառատոնները: Ըստ նրա՝ տուրիստական ընկերությունները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում միջոցառման նկատմամբ:
«Մասնակցելու են տարբեր մարզերից խոհարարներ, ներկայացվելու է 25 տաղավար: Ռուսաստանից ճանաչված խոհարար է լինելու ժյուրիի կազմում, ինքն է անձամբ ցանկացել մասնակցել: Ուզում եմ, որ մայիսը անվանենք տոլմայի ամիս, ուզում եմ, որ տոլմայի փառատոներ լինեն բոլոր տեղերում, որովհետև մայիսը հենց խաղողի ամիսն է: Մենք պետք է համաժողովրդական տոն դարձնենք սա: Տներում էլ առիթներ փնտրենք պատրաստելու տոլմա: Սա կլինի պատասխան այն թերահավատներին, ովքեր կասկածի տակ են դնում մեր խոհանոցի զարգացածությունը, բազմազանությունը»:
Հատուկ տաղավար, Մամուլյանի խոսքով, կունենա բանակը: «Տաղավար են պատվիրել զինվորները, նրանք են պատրաստելու տոլմա, և սա շատ կարևոր է»,- ասաց Մամուլյանը:
Այս տարի էլ կլինեն նորարարություններ, տոլմայի նոր տեսակներ, ամենաերկար տոլմայի ցուցադրություն, երգ ու պար:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26