«Փաստ» օրաթերթը գրում է. Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի թիվ 1 դպրոցում ուսուցիչների միջև ընդհարում է եղել: Դեպքը տեղի է ունեցել դասամիջոցի ժամանակ, երբ դպրոցի աստիճանների վրա երկու ուսուցչուհի, դեմ հանդիման են դուրս եկել: «Փաստի» տվյալներով ուսուցչուհիներից մեկը ճանապարհ չտալով մյուսին, այնպես է նրան հրել, որ մյուս ուսուցչուհին աստիճաններից գլորվելով գահավիժել է ներքև և վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Տուժած ուսուցչուհուն տրվել է նաև դատաբժշկական փորձագիտական եզրակացություն, որտեղ նշված է, թե աստիճաններից ցած գլորվելու հետևանքով ստացված վնասվածքներն ինչ բնույթի ու ծանրության են:
Այս ամենին ականատես են եղել ուսուցչական կազմի որոշ անդամներ և աշակերտներ, սակայն դպրոցի տնօրինության և ոստիկանության հետ գործ չունենալու համար բոլորն էլ խուսափում են այդ մասին խոսել:
Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել: Այս պահին հետաքննություն է իրականացվում, բայց մեր տվյալներով դպրոցի ողջ ուսուցչական կազմը բաժանվել է երկու մասի: Մի մասը փորձում է մանրամասները պարտակել և հոգեբանական ճնշում գործադրել տուժած ուսուցչուհու վրա: Ուսուցչական կազմի մյուս մասը, ովքեր վատամարդ չդառնալու համար համեմատաբար չեզոք դիրք են գրավել, կարծում են, որ ագրեսիվ ուսուցչուհուն այնուամենայնիվ պետք է իր տեղը ցույց տալ և նաև հիշեցնել, թե իրականում մանկավարժի կոչում ունեցող անձն ինչպես պետք է իրեն պահի կրթական հաստատությունում, առավել ևս աշակերտների ներկայությամբ:
Ուսուցչական կազմի պասիվ ու ակտիվ դիրք գրաված անդամների միջև սկսված այս «բազարն» ինչով կավարտվի՝ ժամանակը ցույց կտա, բայց հետաքրքիր է, որ ազգի զավակներից՝ աշակերտներից ազգի հերոսներ կերտելու փոխարեն Արագածավանի թիվ 1 դպրոցում ուսուցիչների թեթև ձեռքով հնարավոր է՝սուտասաններ ու կեղծարարներ դաստիարակվեն:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55