Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 11 քայլ, որոնց սննդաբան Միխայիլ Գավրիլովը խորհուրդ է տալիս հետևել՝ ավելորդ քաշից մեկընդմիշտ ազատվելու և գեղեցիկ կազմվածքը պահպանելու համար:
Չի կարելի քաղցած մնալ
Քաղցը դանդաղեցնում է նյութափոխանակության գործընթացները և հետագայում նպաստում ավելորդ կիլոգրամների կուտակմանը: Նյութափոխանակությունը բարելավելու համար հարկավոր է սնվել հաճախ (առնվազն 4 անգամ) և փոքր չափաբաժիններով: Սննդի ընդունման ժամերի միջև ընդմիջումների տևողությունը պետք է լինի ոչ ավել քան 4,5 ժամ, իսկ ընթրիքի և հաջորդ նախաճաշի միջև ընդմիջումը՝ 10-12 ժամ:
Հարկավոր է ուտել ամեն ինչ
Պետք չէ բացառություններ անել, այլապես կարող է առաջանալ «նևրոտիկ անհրաժեշտություն»: Հարկ է հիշել, որ հիմնական նպատակը ավելորդ քաշից ազատվելու ընթացքում այդ գործընթացի հանդեպ բացասական վերաբերմունքից ազատվելն է, ուստի բացառությունների ու խիստ սահմանափակումների մասին երբեմն հարկավոր է մոռանալ:
Հարկավոր է հստակեցնել նպատակը
Մարդը միշտ պետք է որևէ հստակ ու դրական նպատակ հետապնդի՝ ավելորդ քաշից ազատվելու համար: Հարկավոր է հասկանալ, թե ինչ դրական փոփոխություններ տեղի կունենան ավելորդ կիլոգրամներից ազատվելու դեպքում և առանձնացնել 7 նպատակ, որոնց համար հարկավոր է կարգավորել քաշը:
Առողջ քուն
Քնի խանգարումների հետևանքով դանդաղում են նյութափոխանակության գործընթացները, վատանում է տրամադրությունը և մարդը սկսում է չափից շատ ուտել:
Հարկավոր է հաշվի առնել սննդի կալորիականությունը
Ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար հարկավոր է, որպեսզի օրգանիզմում ստեղծվի սննդից ստացվող էներգիայի դեֆիցիտ, ինչի համար պետք է հստակ իմանալ յուրաքանչյուր մթերքի էներգետիկ արժեքը:
Հարկավոր է գտնել հաճույքի նոր աղբյուր
Դիետաների ընթացքում հարկավոր է նոր զբաղմունքներ ու հետաքրքրություններ փնտրել, այլապես սիրելի ուտեստների փոխարեն կյանքում տեղ կգտնեն զայրույթն ու դյուրագրգիռությունը:
Չի կարելի ուտել անորակ սնունդ
Սնունդը պետք է լինի որակյալ ու օգտակար, որպեսզի նույնիսկ դրա քիչ քանակությունից հնարավոր լինի առավելագույն արդյունք ստանալ:
Պետք չէ մոռանալ ֆիզիկական ակտիվության մասին
Օրական հարկավոր է նվազագույնը 10 հազար քայլ անել: Այս հարցում հիանալի օգնական կարող են լինել օրվա ընթացքում օգտատիրոջ ֆիզիկական ակտիվությունը գնահատող հատուկ հավելվածները:
Հարկավոր է բավարար քանակությամբ ջուր խմել
Օրական անհրաժեշտ է խմել 1.5-2 լիտր մաքուր ջուր: Սակայն հարկ է հիշել, որ երիկամների հիվանդությունների կամ արյան գերճնշման դեպքում այդքան հեղուկը կարող է խիստ վնասակար լինել առողջության համար:
Ալկոհոլից անհրաժեշտ է խուսափել
Ալկոհոլային բոլոր ըմպելիքներն ունեն բարձր կալորիականություն և ջրազրկում են օրգանիզմը: Բացի այդ, ալկոհոլի ազդեցության տակ մարդը կորցնում է իրավիճակի վրահսկողությունը և կարող է չափից շատ ուտել: Նաև հարկ է հիշել, որ էթանոլը խանգարում է լյարդի աշխատանքը, իսկ լյարդն այն օրգանն է, որը տարրալուծում է ճարպը:
Սնվել հաճախ ու փոքր չափաբաժիններով
Օրվա ընթացքում հարկավոր է սնվել առնվազն 4 անգամ, իսկ որոշ հիվանդությունների դեպքում՝ նույնիսկ 5-6 անգամ: Բացի այդ օգտագործվող սննունդը պետք է լինի փոքր չափաբաժիններով, չչարաշահել սնունդն ու չուտել չափից շատ:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26