 
            Աժ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը դրական է համարում, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում ընդդիմության ներկայացուցչին ևս թեկնածու առաջադրելու հնարավորություն է տրվում: «Դա դրական քայլ եմ գնահատում, այս քայլերը որոնք ձևավորվել են, երևի հիմք կծառայեն, որ դեպի ճիշտ ուղին շարժվենք»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա և նշեց, որ ցանկացած կառույց կարելի է ձևավորել, սակայն ժամանակը ցույց կտա այն կաշխատի, թե ոչ:
«Այս կառույցն ավելի լավ է, քան այն ինչ-որ մենք ունենք, քանի որ այսօրվա դրությամբ դրա չափն էլ չունենք, բայց թե ինչպես կաշխատի, կյանքը ցույց կտա: Առայժմ կարելի է ասել, որ այն ինչ-որ թղթի վրա կա ավելի լավն է, քան այն ինչ-որ մենք այսօր ունենք»,-ասաց նա:
Ըստ նրա` ընդդիմությանը ներգրավելով հնարավորություն է տրվում ներքին վերահսկողություն իրականացնելու: «Ընդդիմադիր քաղաքական գործիչներն իրենց կողմից ամեն ինչ կանեն, որպեսզի առաջին հերթին` ընտրվեն ճիշտ մարդիկ և այդ ներգրավվածությունը կօգնի, որ կառույցը դրական ճանապարհով զարգանա»,-ասաց նա:
Նախկին պատգամավորը հույս հայտնեց, որ արդեն սկսվել է ընդդիմությանը տեղ տալու մշակույթ ձևավորվել: «Հուսամ, որ մի օր իշխանությունը կգա այն գիտակցությանը, որ կարևոր է նմանատիպ կառույցներում ընդդիմությանը շատ ավելի լայն տեղ տալ: Ի վերջո որքան շուտ այդ մշակույթին հասնեն, այնքան շուտ իշխող կուսակցությունը կստանձնի ընդդիմության դերակատարությունը, ինքն էլ կունենա այդ լայն լիազորությունները»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է քաղաքական կամքի առկայությանը, ապա Թևան Պողոսյանն ասաց, որ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում,  քանի դեռ չի տեսել իրական գործեր, չի կարող ասել՝ իշխանությունն ունի քաղաքական կամք, թե ոչ: «Քաղաքական կամքը միշտ ապացուցվում է իրական գործերով: Երբ տեսնենք իրական գործեր, ապա կասենք, որ այն կա»,-հավելեց նա:
Թևան Պողոսյանը անհրաժեշտ է համարում, որ հակակոռուպցիոն կառույցին տրվեն քննչական հնարավորություններ, որ նրանք կարողանան քննություններ նախաձեռնել: «Կառույցը պետք է իր աշխատանքով խրախուսի, որ մարդիկ ունենալով ճիշտ փաստական տեղեկություններ, տրամադրեն դրանք, և մենք ունենանք իրական կոռուպցիոն դեպքերի կանխարգելում, հետաքննում: «Ազդարար» ինստիտուտին դիմելուց առաջ պետք է մարդիկ ունենան իրական փաստեր: Ինձ թվում է չի կարելի թերագնահատել, որ այս երկիրը սիրողներ չեն գտնվի, կամ հանուն երկրի զարգացման, ապագայի, արդարության, օրենքի պատրաստ չեն լինի դիմել կառույցին»,-ասաց նա և նկատեց, որ այսօր էլ կան դեպքեր, որ մարդիկ կաշառքի վերաբերյալ հայտարարություններ են տալիս:
tert.am
 
                                        18:44
 
                                        18:22
 
                                        18:01
 
                                        17:35
 
                                        17:17
 
                                        17:07
 
                                        16:55
 
                                        16:47
 
                                        16:29
 
                                        16:12
 
                                        15:45
 
                                        15:23
 
                                        15:06
 
                                        14:46
 
                                        14:22
 
                                        14:03
 
                                        13:46
 
                                        13:22
 
                                        13:03
 
                                        12:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
 
                                        09:56
 
                                        09:46
 
                                        09:33
 
                                        09:24
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:46
 
                                        09:35
 
                                        09:22
 
                                        09:12
 
                                        09:00
 
                                        09:56
 
                                        09:43
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        10:01
 
                                        09:46
 
                                        09:36
 
                                        09:26
 
                                        09:13
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:33
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:19
 
                                        09:01
 
                                        09:36
 
                                        09:28
 
                                        09:55
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:02
 
                                        09:46
 
                                        09:32
 
                                        09:16
 
                                        09:01
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:34
 
                                        09:18
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42
 
                                        09:33
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42
 
                                        09:34