Աժ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը դրական է համարում, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում ընդդիմության ներկայացուցչին ևս թեկնածու առաջադրելու հնարավորություն է տրվում: «Դա դրական քայլ եմ գնահատում, այս քայլերը որոնք ձևավորվել են, երևի հիմք կծառայեն, որ դեպի ճիշտ ուղին շարժվենք»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա և նշեց, որ ցանկացած կառույց կարելի է ձևավորել, սակայն ժամանակը ցույց կտա այն կաշխատի, թե ոչ:
«Այս կառույցն ավելի լավ է, քան այն ինչ-որ մենք ունենք, քանի որ այսօրվա դրությամբ դրա չափն էլ չունենք, բայց թե ինչպես կաշխատի, կյանքը ցույց կտա: Առայժմ կարելի է ասել, որ այն ինչ-որ թղթի վրա կա ավելի լավն է, քան այն ինչ-որ մենք այսօր ունենք»,-ասաց նա:
Ըստ նրա` ընդդիմությանը ներգրավելով հնարավորություն է տրվում ներքին վերահսկողություն իրականացնելու: «Ընդդիմադիր քաղաքական գործիչներն իրենց կողմից ամեն ինչ կանեն, որպեսզի առաջին հերթին` ընտրվեն ճիշտ մարդիկ և այդ ներգրավվածությունը կօգնի, որ կառույցը դրական ճանապարհով զարգանա»,-ասաց նա:
Նախկին պատգամավորը հույս հայտնեց, որ արդեն սկսվել է ընդդիմությանը տեղ տալու մշակույթ ձևավորվել: «Հուսամ, որ մի օր իշխանությունը կգա այն գիտակցությանը, որ կարևոր է նմանատիպ կառույցներում ընդդիմությանը շատ ավելի լայն տեղ տալ: Ի վերջո որքան շուտ այդ մշակույթին հասնեն, այնքան շուտ իշխող կուսակցությունը կստանձնի ընդդիմության դերակատարությունը, ինքն էլ կունենա այդ լայն լիազորությունները»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է քաղաքական կամքի առկայությանը, ապա Թևան Պողոսյանն ասաց, որ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, քանի դեռ չի տեսել իրական գործեր, չի կարող ասել՝ իշխանությունն ունի քաղաքական կամք, թե ոչ: «Քաղաքական կամքը միշտ ապացուցվում է իրական գործերով: Երբ տեսնենք իրական գործեր, ապա կասենք, որ այն կա»,-հավելեց նա:
Թևան Պողոսյանը անհրաժեշտ է համարում, որ հակակոռուպցիոն կառույցին տրվեն քննչական հնարավորություններ, որ նրանք կարողանան քննություններ նախաձեռնել: «Կառույցը պետք է իր աշխատանքով խրախուսի, որ մարդիկ ունենալով ճիշտ փաստական տեղեկություններ, տրամադրեն դրանք, և մենք ունենանք իրական կոռուպցիոն դեպքերի կանխարգելում, հետաքննում: «Ազդարար» ինստիտուտին դիմելուց առաջ պետք է մարդիկ ունենան իրական փաստեր: Ինձ թվում է չի կարելի թերագնահատել, որ այս երկիրը սիրողներ չեն գտնվի, կամ հանուն երկրի զարգացման, ապագայի, արդարության, օրենքի պատրաստ չեն լինի դիմել կառույցին»,-ասաց նա և նկատեց, որ այսօր էլ կան դեպքեր, որ մարդիկ կաշառքի վերաբերյալ հայտարարություններ են տալիս:
tert.am
14:21
14:09
14:04
13:15
13:14
13:04
12:48
12:48
12:22
12:05
11:08
10:34
09:22
09:04
20:12
18:51
18:35
18:16
17:15
16:52
20:12 20.10.26
09:04 21.10.26
10:19 20.10.26
12:02 20.10.26
17:15 20.10.26
09:22 21.10.26
16:52 20.10.26
18:51 20.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02