Դերասան Ռաֆայել Երանոսյանը հանդիսատեսին ներկայացրել է իր նոր «Ծանր ու թեթև» մոնոներկայացումը, որտեղ արծարծվում էն քաղաքականության, ավանդույթների, սիրո, հայրենիքի և շատ այլ թեմաներ։ Առաջնախաղից անմիջապես հետո Ռաֆայելը նշեց, որ ամեն անգամ նույն լարվածությամբ և պատասխանատվությամբ է ներկայացումները հանձնում հանդիսատեսի դատին։ Այս մոնոներկայացման մեջ դերասանն անդրադարձել է մարդկային հարաբերություններին, ավանդույթներին և միմյանց հանդեպ վերաբերմունքին` իրեն բնորոշ հումորով ու անմիջականությամբ։
Ներկայացման ընթացքում նա հանդիսատեսին ևս դարձնում է քննարկումների մասնակիցը, իսկ վերջում բերում այն կետին, որ միջակությունից ու չարությունից են խնդիրները, որոնք հանրահայտ Ջոկերին էլ, ի վերջո, խենթացրին: «Ծանր ու թեթև» ներկայացման սցենարի հեղինակներն են Արմեն Վարդանյանը, Թելման Առաքելյանը, Գարիկ Գևորգյանը և Գևորգ Սահակյանը։ Բեմադրող ռեժիսորը Դավիթ Աբրահամյանն է, պրոդյուսերը՝ Վահան Թովմասյանը։ Պաստառի լուսանկարի հեղինակը Արվին Քոչարյանն է, իսկ երաժշտական ձևավորումն իրականացրել է Վահե Գրիգորյանը։
«Մենք արդեն կես բառից հասկանում ենք իրար։ Ես անգամ, երբ ասյտեղ չեմ լինում, գիտեմ, որ նրանք ամեն ինչ հիանալի են անում, կա վստահություն իրար հանդեպ»,-ասաց Երանոսյանը։
Սցենարիստները ետնաբեմում նշեցին, որ Ռաֆայելի հետ համագործակցությունն ունի իր հետաքրքիր կողմերը. նրա էներգիան շատ է, որով վարակում է բոլորին։ Թելման Առաքելյանը մոնոներկայացման շրջանակում առաջին անգամ է համագործակցում Երանոսյանի հետ, իսկ Արմեն Վարդանյանը, Գևորգ Սահակյանը և Գարիկ Գևորգյանը երկար ժամանակ են աշխատում դերասանի հետ։
Բոլորը համակարծիք են, որ ներկայացման գլխավոր նպատակը մարդկանց դրական լիցքեր և ծիծաղ հաղորդելն է։ Ռաֆայել Երանոսյանի հետ «Ծանր ու թեթև» կարող եք անել նաև հոկտեմբերի 26-ին՝ կրկին «Բոհեմ» թատրոնում։
14:21
14:09
14:04
13:15
13:14
13:04
12:48
12:48
12:22
12:05
11:08
10:34
09:22
09:04
20:12
18:51
18:35
18:16
17:15
16:52
09:04 21.10.26
09:22 21.10.26
13:15 21.10.26
14:09 21.10.26
11:08 21.10.26
12:05 21.10.26
14:04 21.10.26
13:14 21.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02