1in.am - Մեկ ամսվա ընթացքում Էմանուել Մակրոնը երկու տրիումֆալ հաղթանակ տարավ, ըստ էության` քաղաքական հեղափոխություն իրականացնելով Ֆրանսիայում: Երեկ այդ երկրում խորհրդարանական ընտրությունների առաջին փուլն էր, որի արդյունքները թույլ են տալիս ենթադրել, որ Ֆրանսիայի խորհրդարանի 577 մանդատներից մոտ 400-ը բաժին է հասնելու Մակրոնի «Առաջ, Հանրապետություն» ցենտրիստական կուսակցությանն, որն ընդամենը մեկ տարվա կենսագրություն ունի: Հանրապետականները խորհրդարանում կունենան 85-125 տեղ, սակայն կատարյալ ֆիասկո է ապրել խորհրդարանական այսօրվա մեծամասնությունը` սոցիալիստների կուսակցությունն, որը նոր պառլամենտում կունենա առավելագույնը 35 մանդատ, ընդ որում` երեկվա ընտրություններում պարտվել են այս կուսակցության նախագահն ու նախագահական վերջին ընտրություններում սոցիալիստ թեկնածու Ամոնը: Ուլտրաաջ Մարին Լը Պենը` նախագահական վերջին ընտրություններում Մակրոնի հիմնական մրցակիցը, անցել է ընտրությունների երկրորղ փուլ, սակայն նրա «Ազգային ճակատը» նոր խորհրդարանում կարող է հավակնել ընդամենը չորս տեղի:
Այսպիսով` Մակրոնը հնարավորություն ստացավ ձևավորել սեփական խորհրդարանական մեծամասնությունն ու կառավարությունը, սակայն ավելի էական է այն հանգամանքը, որ էապես փոխվում է Ֆրանսիայի քաղաքական համակարգը, որը 1958թ-ից կառուցված է երկկուսակցական հիմքով` հանրապետականների ու սոցիալիստների մրցակցության և համակեցության սկզբունքով: Ֆրանսիայի քաղաքական էլիտան, հասարակությունը դասեր քաղեցին Brexit-ից, ԱՄՆ նախագահական ընտրություններից, կարողացան չեզոքացնել Ռուսաստանից և իսլամական ահաբեկչությունից եկող մարտահրավերները և դրեցին նոր համակարգի հիմքերը:
Սա նոր Ֆրանսիայի, Եվրամիության ռեսթարթի մեկնարկն է: Ֆրանսիայի բովանդակային փոփոխությունները տեսանելի են ոչ միայն նրա քաղաքական համակարգում, այլև միջազգային հարաբերություններում, ինչի խոսուն դրսևորումները դարձան նախագահ Մակրոնի տպավորիչ հանդիպումները Թրամփի և Պուտինի հետ ու վերջիններիս ակնհայտ հոգնածությունը, մաշվածությունը` Ֆրանսիայի երիտասարդ առաջնորդի ֆոնին:
Ֆրանսիական ընտրությունների ֆոնին ավելի տեսանելի է դառնում համապարփակ այն ճգնաժամը, որը ստեղծվել է եվրաինտեգրացիայից հրաժարված Մեծ Բրիտանիայում: Խորհրդարանական կայուն մեծամասնությունից զրկված Թերեզա Մեյը հուսահատ փորձեր է անում կոալիացիա ձևավորելու ուղղությամբ` դրանում ներգրավելով հյուսիսիռլանդցի յունիոնիստներին: Դա կայունություն չի բերի բրիտանական քաղաքական համակարգին, սակայն ուժերի բալանսը և փխրուն կայունությունը կարող է խարխլել Հյուսիսային Իռլանդիայում:
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01