Քրեակատարողական հիմնարկների հագեցվածությունը սարքավորումներով, իրոք, որոշ առումով խնդրահարույց է, բայց այնպես չէ, որ միայն ջերմաչափ ու ճնշում չափող սարքեր են առկա: Նման տեսակետ է հայտնել արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:
Փոխնախարարի խոսքով՝ սարքավորումներով բավականաչափ հագեցած են «Դատապարտյալների հիվանդանոցը», «Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատարողականները, բայց կառավարությունը քաջատեղյակ է հագեցվածության խնդրից:
«Այս առումով մենք ոչ թե ծրագրեր ենք մշակում և հայտարարում, այլ կարող ենք արդյունքների մասին ասել, որ բոլոր քրեակատարողական հիմնարկներում առողջության առաջնային պահպանման սարքավորումների մասով միջազգային գործընկերների հետ աշխատել ենք, և թերևս հուլիսի կեսերին մենք բոլոր քրեակատարողական հիմնարկներում կունենանք ամբողջությամբ հագեցած առողջության առաջնային պահպանման կենտրոններ՝ բոլոր անհրաժեշտ սարքավորումներով, ավելի լավ հագեցած, քան ցանկացած պոլիկլինիկա կամ առողջության պահպանման կենտրոն»,-ասել է Սուրեն Քրմոյանը:
Նրա խոսքով՝ խնդիրը դրված է ՔԿՀ-ների և Արդարադատության նախարարության առջև, որպեսզի ՔԿՀ-ներում սարքավորումները և բուժօգնությունը լինեն առնվազն նույն մակարդակի, ինչ քաղաքացիական հիվանդանոցներում: Միջազգային չափանիշներով նախատեսվում է պատշաճ պայմաններ ապահովել ՔԿՀ-ներում, որպեսզի այնտեղ գտնվողը չզրկվի այլ իրավունքներից, այլ զուտ պատիժը կրի:
«Իսկ, թե ինչու մինչև հիմա չկան այդ պայմանները, որովհետև սա նյութական խնդիր է նախ և առաջ, ռեսուրսների հետ է կապված, քանի որ լրացուցիչ միջոցներ են անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու համար: Տարիների ընթացքում քրեակատարողական վարչությանը հատկացված միջոցների շրջանակներում, խնայողությունների հաշվին ձեռք ենք բերել սարքավորումներ, ինչպես նաև առողջապահական համակարգն է օգնել, օրինակ՝ տուբերկուլյոզի բուժման ռենտգեն սարքավորումներով»,-հայտնել է արդարադատության փոխնախարարը:
Նրա տվյալներով՝ ամբողջական հագեցվածության մասին կխոսեն միայն հուլիսին, երբ արդեն ծրագրի արդյունքների մասին կզեկուցեն և բոլոր սարքավորումները կտեղադրեն ՔԿՀ-ներում:
«Մենք կարող ենք տարբեր բժշկական հաստատություններ մտնել, որոնք գտնվում են տարբեր քրեակատարողական հիմնարկներում, կտեսնեք, որ այնտեղ և՛ ռենտգեն սարքավորումներ կան, և՛ տարբեր պարագաներ, և՛ ատամնաբուժական համալիրներ, և՛ անհրաժեշտ դեղորայք՝ որոշակի, բայց այս փուլում մենք չենք ասում, թե վիճակը շատ լավ է, բայց ասում ենք, որ լուծումներն առկա են»,-արձանագրել է Սուրեն Քրմոյանը:
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26