Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ՝ հայ առաքելական եկեղեցու հոգևոր դասի և Թրբանճյան ընտանիքի անդամների մասնակցությամբ հունիսի 19-ին բացվեց Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանի նոր մասնաշենքը:
Միջոցառմանը մասնակցում էին Ջերալդ և Փաթրիիսիա Թրբանճյանների զավակները՝ Լորի Մնչերյանը, Փոլ և Գերի Թրբանճյանները և նրանց զավակները: Հենց Թրբանճյանների աջակցության շնորհիվ է, որ վերականգնվել է ոչ միայն նոր մասնաշենքը, այլ նաև այն մասնաշենքը, որտեղ անցած 5 տարիների ընթացքում կրթական ծրագիր է իրականացրել Թրբանճյան ընծայարանը ու ապահովվել է հաստատության կենսագործունեությունը:
«Այս հաստատությունից արդեն ունենք 50 շրջանավարտ, ովքեր սովորել են Վազգենյան եւ Գեւորգյան ճեմարաններում: Մենք շարունակելու ենք ընդլայնել այս շինությունը՝ կառուցելով կացարաններ եւ ստեղծելու ենք կրթական լավ պայմաններ: Մեր նպատակն է, որ վանական կրթությունը կրկին ծաղկում ապրի: Այստեղի շրջանավարտները հիմա ցանկություն ունեն իրենց հետագա կրթությունը շարունակել Գեւորգյան հոգեւոր ճեմարանում: Մենք մեծ թվով եկեղեցականների կարիք ունենք: Մենք պետք է Հայաստանի այլ տարածքներում եւս նման կրթօջախներ հիմնենք, որպեսզի կարողանանք պատրաստել ապագա եկեղեցական կադրերի»,-ասաց կաթողկոսը:
Մայր Աթոռի Հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի խոսքով՝ վերանորոգված մասնաշենքը ծառայելու է ընծայարանի ղեկավարությանը: Առաջիկայում ցանկություն կա նաեւ պայմաններ ստեղծելու, որ ներկա 45 հոգու համար նախատեսված դպրոցը կարողանա իր հարկի տակ ընդունել ավելի շատ սաների: Շուտով նաեւ կրթական ծրագիր է մտնելու բնագիտամաթեմատիկական հոսքը:
«Այստեղ սովորում են երեք տարով, որից հետո պարտադիր չի, որ դիմեն հոգեւոր ճեմարան: Սա ավագ դպրոց է, որտեղ ավարտելուց հետո սաները ազատ են իրենց ընտրության հարցում»,-ասաց Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:
12:23
12:07
11:43
11:28
11:12
11:00
10:56
10:44
10:26
10:15
09:33
09:02
18:09
17:24
16:33
16:31
16:28
16:04
15:47
15:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44