Սերժ Սարգսյանն այսօր այցելել է կառավարություն և ելույթ է ունեցել նիստի մեկնարկին: Որպես կանոն, նախագահը կառավարություն է այցելում, երբ նոր վարչապետին ներկայացնելու խնդիր ունի, կամ էլ ինչ-որ ֆորս-մաժորային իրավիճակ է ստեղծվել: Վերջին վիճակն արտաքուստ չկա, վարչապետն ու կառավարությունն էլ նոր են միայն ֆորմալ առումով, իրականում հին դեմքերն են և նույն օրակարգը:
Սերժ Սարգսյանը նշել է, որ կառավարության ներկայիս կազմը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, վայելում է իր ու ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը: Հենց այս նախադասությունն էլ բացահայտում է Սարգսյանի այսօրվա այցի իմաստը, նպատակը:
Ըստ ամենայնի, ներհամակարգային հակասություններն ու ճաքերն այնպիսի մասշտաբ ունեն, որ կաթվածահար են անում իշխանության գործունեությունը, և անհրաժեշտ է դարձել, որ Սարգսյանը ներիշխանական ստատուս քվոն պահպանելու ուղղությամբ նման հայտարարություններ անի: Հակառակ պարագայում Սարգսյանի խոսքը նույնիսկ ժամանակավրեպ է հնչում, որովհետև եթե կառավարության ծրագիրն արդեն հաստատվել է խորհրդարանում, ապա դա ինքնին քաղաքական թիմի միասնականության ցուցադրություն է, դրսևորում: Սակայն ներհամակարգային գործընթացները, ինտրիգները տեղի են ունենում սահմանադրական, լեգալ մարմիններից դուրս, և, ամենայն հավանականությամբ, անհրաժեշտ են դարձրել Սերժ Սարգսյանի հրատապ միջամտությունը:
Մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանը խնդիր ունի ստատուս քվոն պահպանել մինչև հաջորդ տարվա ապրիլ, իսկ իշխանության հարցը նրա կողմից շրջանցվել է նաև այսօր: Վստահությունը վիրտուալ, վերացական կատեգորիա է, եթե չի ամրապնդվում ժամկետներով, հստակ մեխանիզմներով, քաղաքական պատասխանատվությամբ:
Սերժ Սարգսյանն այսօր անգամ ակնարկ չի արել, թե Կարեն Կարապետյանը շարունակելու է պաշտոնավարել նաև 2018-ի ապրիլից հետո: «Կառավարության ծրագրի հաստատմամբ կարող ենք ազդարարել գործադիր իշխանության նոր շրջափուլի մեկնարկը: Մեր խնդիրն է այդ շրջանն անցնել հնարավորինս անցնցում ու արդյունավետ»,- ասել է նախագահը, ու այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Կարեն Կարապետյանը «լիակատար վստահություն» է վայելում միջանկյալ փուլի համար, որն ավարտվելու է ոչ թե հինգ տարի, այլ տասը ամիս կամ մեկ տարի անց:
Սերժ Սարգսյանի այսօրվա այցը կառավարություն գուցե մարտավարական առումով լուծեց համակարգի կայունության հարցը, սակայն իշխանության ձևավորման հարցում ավելի մեծացրեց անորոշությունը:
Կառավարությունից դուրս գալու ժամանակ լրագրողներից մեկը հարցրել է. «Պարոն Սարգսյան, 2018 թվականից հետո Դո՞ւք եք լինելու վարչապետ»: Սերժ Սարգսյանը ձախ ձեռքը վերև պարզած՝ ասել է. «Չէիք լսո՞ւմ վերևը: Նոր դրա վերաբերյալ խոսել եմ»:
Իրականում «վերևում» Սերժ Սարգսյանն իշխանության հասցեականության մասին ոչինչ էլ չէր ասել, թեև որևէ մեկը նրան չէր խանգարում հայտարարել, որ 2018-ից հետո վարչապետ չի լինելու: Որևէ մեկը չէր խանգարում նաև Կարեն Կարապետյանին խորհրդարանում հայտարարել, թե ինքն է լինելու վարչապետը 2018-ի ապրիլից հետո:
Նման հայտարարություններ մենք չենք լսել, չեն լսել նաև երաշխիքների սպասող գեներալներն ու օլիգարխները: Դրա համար էլ իշխանության ներսում խառն է:
18:22
18:01
17:52
17:36
17:30
17:26
17:23
17:03
16:52
16:36
15:23
15:06
14:46
14:25
14:09
13:45
13:22
13:05
12:46
12:32
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55