Հ գյուղատնտեսության նախարարության կայքի ներկայացմամբ՝ նախարար Իգնատի Առաքելյանը հանրությանն է ներկայացրել իրականացվող պետական աջակցության ծրագրերի արդյունքները, ինչպես նաև անդրադարձել ոլորտի զարգացմանն ուղղված նոր ծրագրերին, որոնք նախատեսվում է սկսել 2017-2018 թվականներին:
Նախ զարմանալի է, որ հանրապետությունում ընթացող բերքահավաքի եռուն շրջանում նախարարը ոչ թե խոսել է բերքահավաքի ընթացքի, ցուցանիշների, իրենց կառավարության կողմից այս ընթացքում ներդրված նոր գործիքների ու դրանց դրսևորած արդյունավետության կամ նախատեսվածից ունեցած շեղումների մասին, այլ ընդամենը զարգացմանն ուղղված ծրագրերի: Չմոռանանք, որ գյուղատնտեսությունը վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության կողմից գերակա հայտարարված ճյուղերից է, և այս կառավարության գործունեության ընթացքում թերևս ամենաշատը անդրադարձել են գյուղատնտեսության խնդիրներին ու անելիքներին: Եվ 9-10 ամիս անց փոխանակ ցույց տալու ոլորտում իրենց ծավալած գործունեության առաջին պտուղները՝ դարձյալ խոսում են առաջիկա ծրագրերի մասին:
Նախարարը նշում է, որ գյուղտեխնիկայի ձեռք բերման լիզինգային ծրագրի շրջանակում արդեն տրամադրվել է 23 տրակտոր, ինչպես նաև այլ գյուղտեխնիկա: Կհետևի, որ այդ ուղղությամբ ձեռքբերումներ կան, ու նախարարը ներկայացնում է (եթե, իհարկե, ձեռքբերում կարելի է համարել ամբողջ հանրապետության մակարդակով 23 տրակտորի տրամադրումը): Մինչդեռ ոչինչ չի ասվում Հայաստանից արտահանված թարմ պտուղ-բանջարեղենի ծավալների, մշակող ընկերությունների կողմից մթերված քանակների մասին: 2015թ.-ին, օրինակ, հուլիսի 6-ի դրությամբ Հայաստանից արտահանվել Էր 40.053 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն (2014թ.-ին՝ 25.719 տոննա), որից 14.5 հազար տոննա՝ ծիրան, ավելի քան 1300 տոննա՝ կեռաս: Այս տարվա հուլիսի 7-ի տվյալներով՝ արտահանվել է շուրջ 16 հազար տոննա ծիրան՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 11.5 հազար տոննայի դիմաց (առաջին հայացքից 4-5 հազար տոննայի տարբերությունը կարող է թյուր տպավորություն ստեղծել, որ իրականացված որոշակի աշխատանքների արդյունքում է դա ստացվել, մինչդեռ անցած տարի ծիրանի բերքը քիչ էր, իսկ 2015թ.-ի 14.5 հազարի հետ համեմատելիս հասկացվում է, որ ամեն ինչ «հին, բարի ժամանակների սցերանով» շարունակվում է): Ընդհանուր արտահանումների մասին նախարարությունը լռում է: Թերևս, ասելիք չկա:
Շարունակությունը՝ այստեղ:
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01