«Սասնա ծռերի» գործով չկա դատական նիստ, որը չուղեկցվի էպոտաժային որևէ իրադարձությամբ, որը կապ չունի ո՛չ իրավական, ո՛չ էլ քաղաքական գործընթացի հետ: Ասենք, բանականության տեսանկյունից անբացատրելի է ամբաստանյալների խոշտանգումը ոստիկանների կողմից կամ այն փաստը, որ ամբաստանյալները «ճշտով» հրաժարվում են ոտքի կանգնել դատարանում:
Դատական այսօրվա նիստն էլ նշանավորվել է «ասեղի» խորհրդավոր պատմությամբ:
Այսօրվա դատական նիստին դատական կարգադրիչները հերթական զննության ժամանակ մոտ 7 սմ երկարության ասեղ են հայտնաբերել դատական նիստին հետևող քաղաքացիներից Անահիտ Մուրադյանի և Լաուրա Զաքարյանի մոտ:
![]()
Դատական կարգադրիչներին քաղաքացիները հայտնել են, որ այդ ասեղները բաժանում են դատարանի շենքից դուրս: Զուգահեռաբար, ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից էլ հայտնել են, որ այսօր՝ դատական նիստի տեղափոխվելուց առաջ, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում Արեգ Կյուրեղյանի մոտից հայտնաբերվել է մաստակի մեջ թաքցրած մեկանգամյա օգտագործման սափրիչից առանձնացված ածելու սայր, ինչն արգելված իր է:
Ասեղը կամ սուր գործիքը կալանավորների կամ դատապարտյալների կողմից օգտագործվում են ինքնախեղման նպատակով, երբ նրանք այդ քայլով արտահայտում են իրենց բողոքը կամ ցանկանում են հանրային ուշադրություն գրավել իրենց անձի վրա: Արդյո՞ք «ծռերը» կամ նրանց համակիրներն այսօր մտադրվել էին դատարանի դահլիճում ինքնախեղման ակցիա կազմակերպել, «ծռերի» ինչի՞ն է պետք դատավարության շուրջ լարվածությունը, երբ նրանք համոզված պնդում են, որ այս գործընթացում ամբաստանյալի աթոռին ոչ թե իրենք են, այլ իշխանությունը, որին մտադիր են մերկացնել դատական նիստերի ժամանակ: Այս հարցերը դարձյալ բացատրելի չեն իրավական և քաղաքական տրամաբանությամբ:
Այս դատական գործընթացը խայտառակներից մեկն է մեր պատմության մեջ, որի ընթացքում իշխանությունն ու «ծռերը» դրսևորում են, ըստ էության, խուլիգանական վարքագիծ: Օդում անբնական լարվածություն է, որը ՊՊԾ գնդի գրավման տարեդարձին լավ կանխատեսումների առիթ չի տալիս:
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44